Հում մսի սիրահարը ստացել է ուղեղի բորբոքում և մահացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Հում մսի սիրահարը ստացել է ուղեղի բորբոքում և մահացել

12:05 29.03.2019

Հնդկական Հարյանա նահանգի Ֆարիդաբադ քաղաքի հիվանդանոցում աշխատող մասնագետները մակաբույծների` օրգանիզմ ներթափանցման հետևանքով ուղեղի վարակվածության դեպք են հայտնաբերել: Նրանց աշխատանքը հրապարակվել է գիտական The New England Journal of Medicine պարբերականում:

Հիվանդանոց է դիմել 18-ամյա երիտասարդ՝ էպիլեպսիկ խանգարման նշաններով ուղեկցվող ցնցումներով: Նրա ծնողները պատմել են, որ նա շաբաթվա ընթացքում բողոքել է գլխի աջ կողմի ցավից. այցելուն ցավեր է ունեցել աջ աչքի շրջանում, իսկ աջ ակնագնդի զգայունությունը բարձրացել է:

Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել գոյացություններ այցելուի աջ աչքի և ակնագնդի շրջանում: Մագնիտա-ռեզոնանսային հետազոտությունը պարզել է, որ գլխուղեղի աջ կիսագնդում կան վնասվածքներ, որոնք առաջանում են այն դեպքում, երբ կենտրոնական նյարդային համակարգ են ներթափանցում խոզի հետ առնչվող վարակները: Նրանք օրգանիզմ են հասնում, երբ մարդն օգտագործում է խոզի հում միս կամ կեղտոտ ջուր է խմում:

Երիտասարդին նշանակել են հակաէպիլեպսիկ դեղամիջոցներ, բայց երկու ամիս անց նա մահացել է: Բժիշկները կարծում են, որ տղամարդը վարակվել է, երբ կերել է իր սիրելի ուտեստների մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

BACK_TO_TOP