14:54 29.03.2019
Երևանի մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը պարզաբանում է տարածել իր աշխատակիցներից մեկի մասին մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ.
«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 29․03․2019 թվականի՝ «ԱԱԾ-ն՝ մետրոպոլիտենում» վերտառությամբ հոդվածին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Անի Գսպոյանը Երևանի մետրոպոլիտենի «շարքային աշխատող է» և զբաղեցնում է գնումների մասնագետի հաստիքը: Գսպոյանը մետրոպոլիտենում աշխատում է վերջին երկու տարիների ընթացքում և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով․ մասնավորապես՝ 2017 թվականին Երևանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը ևս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ։Նշված տվյալները հրապարակված են Երևանի մետրոպոլիտենի պաշտոնական կայքում՝ www.yermetro.am
Այլ անձանց կողմից սուբսիդիայի տրամադրման վրա ազդեցություն ունենալու հետ կապված տեղեկատվության մասին՝ հայտնում ենք, որ սուբսիդիայի տրամադրման կարգը, ձևը և ժամկետները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ։
Լրատվամիջոցներին հորդորում ենք Մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...