15:26 29.03.2019
«Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը»,- այս խոսքերով Մեղրիի զորամասի միջադեպին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` այսօր անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Նա պատմեց, որ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։
Դավթյանը պատմեց, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։
«Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն»,- ասաց շտաբի պետը։
SHANTNEWS.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանեց, որ դա լինելու է երկու հարթության վրա․
Դավթյանը մանրամասնեց, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:58 02.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...