14:31 01.04.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ իրենք ևս դրական են գնահատում այն: Ասել է, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ պատասխաններ են ակնկալում:
«Մենք մի քանի հարց ունենք, որոնք, կարծում եմ, հրապարակային պատասխանները չեն տրվել, խոսքը հայկական օրակարգի մասին է, երեք սկզբունքների, 6 տարրերի մեկնաբանությունները, մնացած մասով դրական արձագանքներ կան, և մենք ևս կարծում ենք, դրական է, որ բանակցությունները շարունակվեն, չեմ բացառում, որ կփորձենք գաղտնիության ռեժիմով տեղեկատվություն ստանալ, որովհետև գոնե խորհրդարանում գտնվող ուժերն իրավունք ունեն տեղեկություններ ստանալու»,- ասել է Մարուքյանը:
Նա հավելել է, որ տեղեկություն չունի՝ արդյո՞ք հին փաստաթղթի շուրջ բանակցում են, հետևաբար` չի կարող նոր փաստաթուղթ առաջ քաշելու մասին խոսել:
«Այն, որ պետք է գնալ նոր մեկնաբանությունների արձանագրման, միանշանակ կարելի է և պետք է այդպես անել, բայց չպետք է մոռանալ, որ հիմնված են Հելսինկյան միջազգային ակտի վրա, այս առումով մեկնաբանությունների հարց է: Ով ուժեղ է, մեկնաբանվում է ի շահ նրան, և խնդիրները լուծվում են, բայց պետք է որպես նոր իշխանություն փորձեն նոր մոտեցումներ բերել, փորձում են, հեշտ չի լինելու, դրա համար բանակցություններ կան, որոնք ընթանում են: Կողմերն իրենց շահերից բխող մեկնաբանություններ չանեն, ավելին, այսպես կոչված, սկզբունքային ձևով Արցախի պնդումը, բանակցությունների սեղան վերադարձը և այլ հարցեր, որոնք միգուցե չգիտենք, պրոցեսը նորացվում է, որովհետև նոր մոտեցումներ են բերվում, և չի կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա»,- հայտարարել է Մարուքյանը:
Հարցին, որ համանախագահները նշել են, որ կողմերը պետք է հումանիտար ոլորտում աշխատանքներ իրականացնեն, ինչպե՞ս է դա հնարավոր, Մարուքյանը պատասխանել է, որ նախկինում հնարավոր էր լինում Ադրբեջանից հրավիրել փորձագետներ, իրավաբաններ ու այլ մասնագետներ և երկխոսել նրանց հետ, սակայն վերջին 10 տարում դա անհնար է դարձել Ադրբեջանի անհանդուրժողականության հետևանքով:
«Հայատյացության մակարդակը բարձր է Ադրբեջանում: Ովքեր գալիս են Հայաստան, հետապնդվում են, այս պայմաններում հնարավոր չէ խոսել կոնֆլիկտի լուծման մասին: Վաղն Ապրիլյան պատերազմի տարելիցն է, թարմ հետքերը, մարդկային կորուստները, թարմ բարբարոսություններն իրենց ազդեցությունն ունենում են: Մինչ Ապրիլյան պատերազմը, Հայաստանում կային ՀԿ-ներ, որոնք խաղաղասիրական աշխատանք էին տանում, դա էլ է դադարել»:
Նա հնարավոր է համարում երկխոսությունը, եթե շփման գծում երկարատև խաղաղություն լինի: Խոսելով տարածքներ խաղաղության դիմաց թեզի մասին` ասել է.
«Տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը մեր բանաձևը չի եղել, Ադրբեջանինն է, մենք ասում ենք, որ նոր բանաձևը կարելի է այսպես ձևակերպել, ոչ թե մենք պետք է վախենանք, որ մեր վրա հարձակվեք, ինչ-որ բաներ կորցնենք, այլ դուք վախեցեք, որ կարող է հարձակվեք ու դուք որևէ բան կորցնեք»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...