Արշալույսի գյուղապետի հարցի լուծումը կարող է լինել մարզում համայնքների խոշորացման ծրագիրը. Արմավիրի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Արշալույսի գյուղապետի հարցի լուծումը կարող է լինել մարզում համայնքների խոշորացման ծրագիրը. Արմավիրի մարզպետ

17:04 01.04.2019

Արշալույս գյուղի բնակիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացնում՝ փակելով Արմավիր-Երևան ճանապարհահատվածը: Ակցիան հաջողվել է դադարեցնել միայն մարզպետի միջամտությունից ու հորդորներից հետո:

Գյուղացիները, որոնց պահանջով ու քրեական գործերի հիմքով դադարեցվեցին նախկին գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները, այս անգամ պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել՝  նշելով, որ տեղակալը ևս ապօրինություններ է թույլ տալիս:

Թե ինչ է տեղի ունեցել համայնքում, ինչ է պայմանավորվել մարզպետը գյուղացիների հետ ու ինչպես է պատկերացնում Արշալույսի հարցի լուծումը, այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ:

Նա, ներկայացնելով նախապատմությունը, ասաց, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված Զարզանդ Գրիգորյանի նկատմամբ, նրա լիազորությունները դադարեցված են, իսկ տեղակալին` որպես ժամանակավոր պաշտոնակատար, ոչ թե ինքն է նշանակել, այլ օրենքի պահանջն է այդպիսին:

«Այս մասով կար թյուրըմբռնում, որ ես եմ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Ես չեմ նշանակել, դա օրենքի պահանջն է, երբ դադարեցվում են համայնքապետի լիազորությունները, ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները ստանձնում է տեղակալը»:

Սակայն հիմա գյուղացիները վիճարկում են ոչ թե հարցը, թե ով է նշանակել, այլ այն, որ տեղակալը ևս ապօրինություններ է թույլ տալիս: Համբարձում Մաթևոսյանը նշում է.

«Իհարկե, իրենք դժգոհություն ունեն, եթե համայնքապետից դժգոհում են, պետք է դժգոհեն նաև տեղակալից, տեղակալը հայեցողական հաստիք է, և նույն համայնքապետն է նշանակել տեղակալին: Բայց ժամանակավոր պաշտոնակատար մենք չենք նշանակել»:

Արմավիրի մարզպետը շեշտում է` ինքը, առանց չափազանցության, գյուղացիների ու կազմակերպիչների հետ հանդիպել է ոչ թե առաջին, այլ 10 անգամ:

«Ամեն անգամ շատ մանրամասն ներկայացրել ենք օրենքի պահանջներն ու օրինական լուծումները, հորդորել եմ, որպեսզի տանք խաղաղ լուծման ճանապարհ, միջպետական ճանապարհ փակելով հարցը չեն լուծում, քանի որ կա հստակ ընթացակարգ: Համայնքապետարանն աշխատելու է, այսօրվանից սկսել է, մնացածը ժամանակը ցույց կտա, քանի որ իրավունք չունեմ քննարկելու իրավապահ մարմինների լիազորությունների մեջ գտնվող գործընթացը»,- ասաց Մաթևոսյանը:

Նշեց, որ այսօր ակցիան իր հորդորով դադարեցվել է, իսկ թե ինչ հետագա քայլեր են պետք գյուղացիների պահանջը բավարարելու և նման իրավիճակներից զերծ մնալու համար, մարզպետը մեկ լուծում է տեսնում` դա, հավանաբար, կլինի համայնքների խոշորացումը, որն առաջին տարին է լինելու Արմավիրում և որի մաս կկազմի նաև Արշալույս գյուղը:

«Որպեսզի համայնքում լինեն արտահերթ ընտրություններ, նախ` պետք է քրեական գործերն ավարտվեն, որոնցով զբաղվում են իրավապահները, մենք նախատեսում ենք ամեն դեպքում, որ խոշորացման գործընթացը կսկսվի այս տարի, ու ամենայն հավանականությամբ, համայնքը միացման պրոցես կգնա: Դա այն ճանապարհն է, որով գնում է մարզպետարանը»,- ասաց նա:

Իսկ Զարզանդ Գրիգորյանն այլևս լիազորություններ չունի, այսինքն՝ գյուղացիները, ըստ մարզպետի, շահարկելու որևէ պատճառ չունեն, իսկ եթե համայնքապետի լիազորություններից դուրս ապօրինություններ է թույլ տալիս, իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով:

«Երբ կլինեն լիազորություններ արտահերթ ընտրությունների, նոր այդ ժամանակ իմ հայեցողությամբ կնշանակեմ ու կգնան արտահերթ ընտրությունների հունիսի 9-ին, եթե չեն գնում ընտրությունների, ուրեմն գնում ենք խոշորացման և համայնքների միացման ուղիով, քանի որ կարծում ենք, որ դա ամենաճիշտ ճանապարհ  է»,- վստահեցրեց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայր

16:45 04.07.2025

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայր

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ռիադը որպես հարթակ ռուս-ամերիկյան հնարավոր ապագա հանդիպումների համար, եթե դրանց վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս հյուրընկալ և բարեկամական հարթակը, ինչպես արդեն արել ենք, երբ մեր ամերիկացի գործընկերների առաջարկով հանդիպում տեղի ունեցավ Ռիադում։ Ես ելնում եմ այն ​​​​փաստից, որ և՛ […] ...

Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև

16:34 04.07.2025

Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...

18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

16:25 04.07.2025

18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ...

Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին

16:19 04.07.2025

Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

16:14 04.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված […] ...

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով  արտակարգ դեպքի հետևանքները

16:09 04.07.2025

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները

Հուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...

BACK_TO_TOP