18:08 01.04.2019
Ապրիլի 26-ին կանցկացվի Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրության մրցույթ։ Այսօր թատրոնում տեղի ունեցած ընդլայնված Ժողովի ժամանակ հայտարարվել է գեղարվեստական խորհրդի ու կոլեկտիվի կայացրած որոշման մասին։
Թատրոնն ունի տնօրենի իր թեկնածուն, նա գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանն է։ Նա առայժմ միակ թեկնածուն է:
Գյումրիի թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր է արդեն 5 ամիս: Տիգրան Վիրաբյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելուց հետո տնօրենի պարտականությունները կատարում է գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
Գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնների համատեղությունը օրենքով թույլատրելի չէ: Հիմա թատրոնը պատրաստվում է նոր տնօրենի մրցույթի, իսկ իրենց թեկնածուն, հայտարարել են` Լյուդվիգ Հարությունյանն է։
Ներկաների խոսքերով` սա թատրոնն ավելորդ ցնցումներից ու խնդիրներից հեռու պահելու ամենաճիշտ որոշումն է։
Աճեմյանցիները վստահ են, որ այսօր Գյումրիի թատրոնը ճանաչման խնդիր չունի, վերջապես եկել է ժամանակը, որ այդ ճանաչումը ամբողջ ստեղծագործական խմբով պահպանեն: Շատ ծրագրեր ունեն, իսկ դրանք իրականացնելու համար այս թատրոնի կյանքով ապրող ու թատրոնի մոտ կանգնած անձ է պետք:
Լյուդվիգ Հարությունյանն էլ նշում է, որ իրենք չեն կարող որևէ մեկին արգելել մրցույթին մասնակցել, մրցույթը բաց է, բայց ինքը հասկացել է մեկ բան, որ նա, ով գիտի թատրոնի խնդիրները, ավելի հոգատար կլինի կառավարման գործում։ Գեղարվեստական ղեկավարն ավելացնում է, թատրոնի դռները բաց են գեղարվեստական նոր որակ ստեղծողների, նոր բեմադրիչների համար, իսկ փորձարկումների ժամանակն Աճեմյանի թատրոնում արդեն անցել է:
Գեղարվեստական ղեկավարը վստահ է, որ տնօրեն ընտրվելու դեպքում թատրոնի գեղարվեստական որակը չի տուժի, այստեղ էլ ունեն լավ թեկնածուներ: Նախկին տնօրենի հեռանալուց հետո, թեև որոշակի տատանումներ թատրոնում եղել են, բայց ըստ Լյուդվիգ Հարությունյանի, թատրոնը կառավարման աշխատանքում չի թերացել: Եվ արդյունքն այն է, որ աճեմյանցիները դեռ հրավերներ են ստանում: Շուտով հյուրախաղերով կլինեն Իրանում և Ավստրալիայում:
Ըստ Լյուդվիգ Հարությունյանի` Գյումրիի թատրոնի մասին ավելի շատ խոսում են դրսում, քան քաղաքային իշխանությունները։ Ասում է, թատրոն քաղաքային իշխանության ներկայացուցիչները գալիս են այն ժամանակ, երբ ինչ-որ ղեկավար է լինում թատրոնում։ Սա գեղարվեստական ղեկավարին անհանգստացնում է, բայց և նշում է, որ թատրոնն աջակցության կարիք չունի, միայն հոգատարության ու ուշադրության կարիք ունի։
Աճեմյանցիները Թատրոնի օրվա առիթով այս տարի էլ մրցանակների են արժանացել: Արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Սամվել Գրիգորյանն արժանացել է մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը՝ «Արտավազդ» մրցանակի, դերասան Արսեն Սաղաթելյանը` պատվոգրի:
Այս հանդիպմանը թատրոնի կոլեկտիվը հիշեց ու շնորհավորեց Խորեն Աբրահամյանի 89-ամյակը` հատուկ շեշտելով, որ նրա ղեկավարած տարիներին Գյումրիի թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ունեցել:
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...
14:25 04.07.2025
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […] ...
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրըԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...