00:13 02.04.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Այնուհետև Հայաստանի և Արցախի նախագահները հանդիպել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահի ցանկությունն ու որոշումը՝ այցելել Թալիշ:
Արցախի նախագահը Հայաստանի նախագահին պատմել է Թալիշի վերականգնման ծրագրի մասին՝ նշելով, որ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։
Իր երախտագիտության խոսքն ուղղելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ, արժանապատվորեն և բարեխղճորեն կատարելու համար՝ նախագահ Սարգսյանը նշել է.
«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները»։ Շնորհակալություն հայտնելով նրանց՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր ես ոչ միայն ասելիք ունեմ, այլև՝ լսելիք։ Եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարևոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։
Ջերմ մթնոլորտում անմիջական ու անկեղծ զրույց է ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է եղել թե ապրիլյան գործողություններին, թե դրան հաջորդած իրադարձություններին ու կատարված աշխատանքներին: Հայրենիքն իրենց կյանքի ու առողջության զոհաբերումով, խիզախությամբ ու քաջությամբ պաշտպանած տղաների սխրանքն Արմեն Սարգսյանը հայրենասիրության վառ օրինակ է համարել այսօրվա ու վաղվա սերունդների համար:
Հայաստանի նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում նաև՝ ռազմական, ամեն օր սովորելու բան կա։
«Ապրիլյան պատերազմն, իհարկե, մեծ փորձառություն էր։ Ձեզնից՝ զինվորներից ու սպաներից լավ ոչ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասել է նախագահը, հիշելով, որ այդ օրերին տարբեր երկրների հայկական շրջանակներում կար զարթոնքի նման մի երևույթ, երբ մարդիկ, հիմնականում երիտասարդներ, ուզում էին հայրենիք գալ, մասնակցել նրա սահմանների պաշտպանությանը, իսկ մյուսները մտածում էին, թե ինչպես օգնել Հայաստանին ու Արցախին։
«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Նա նաև հպարտությամբ նշել է, որ Թալիշում մեր համահայկական ներկայությունն է զգում։
«Այստեղ կան Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բազմաթիվ անհատ բարերարների նվիրատվությամբ կառուցված շենքեր։ Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը»,– ասել է նախագահ Սարգսյանը։
Խրախուսական նվերներ հանձնելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողներին և ազատամարտիկներին՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...