TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+18.09 oC

Բակո Սահակյան

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀԱԷ Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

17:29 29.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին: Նախագահը կարևորել է […]

̰
Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում. Բակո Սահակյան

10:54 27.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին  ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, և հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի և […]

̰
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ընտանիքին

09:53 25.09.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ և բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության […]

̰
Ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար. Բակո Սահակյան

13:28 21.09.2019

«Ես հրավիրելու եմ մեր այսօրվա հերոսներին Հայաստանի արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից մեծարելու եմ նրանց, որովհետև այսկերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսկերպ է պետք սիրել հայրենիքը, և այդ մեծարումը ես Արցախում նաև օգտագործելու եմ իբրև հնարավորություն՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը […]

̰
Բակո Սահակյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

11:35 21.09.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ, նոր ճանապարհի […]

̰
Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան

09:45 21.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին

12:59 19.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և հայտնի օպերային տենոր Վահրամ Թադևոսյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և […]

̰
Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի մայր գործով . Armtimes.com

11:56 19.09.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չի մեկնաբանել տեղեկությունը, իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել: Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից […]

̰
Բակո Սահակյանը զորավարժությունների անցկացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել

16:20 18.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է մարզական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

16:00 17.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել նրանց հաջողություններ աշխատանքում: Նախագահը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար երկու հոգու շնորհել է ԼՂՀ […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է Քարվաճառում անցկացվող Մեղրի փառատոնին

11:42 15.09.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը մեղվաբուծության զարգացումն Արցախում համարել է հեռանկարային ոլորտներից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով նման միջոցառումների անցկացումը: Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Բակո Սահակյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին

13:37 10.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Այդ մասին տեղեկացրին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանն […]

̰
Այս ընտրությունները դարձան ևս մեկ կարևոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում. Բակո Սահակյանի ուղերձը

18:54 09.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ: Ինչպես միշտ, այս անգամ ևս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ և […]

̰
Քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար. Բակո Սահակյան

16:36 08.09.2019

Ցանկացած ընտրություն ԱՀ-ը բերում է պատիվ և փառք, և բացառություն չէ նաև այսօրվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամասում քվերակելուց հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նախագահի՝ ցանկացած ընտրություն հնարավորություն է Արցախի առաջընթացն ապահովելու համար: «Քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար, և մեծ ակնկալիքներ […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արտակ Դավթյանին

13:11 06.09.2019

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

21:27 05.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանը Գագիկ Ղահրամանյանին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

17:53 02.09.2019

ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում. Գագիկ Ղահրամանյանը ծնվել է 1972թ. նոյեմբերի 30-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: 1997թ. ավարտել է ԱրՊՀ-ի ՆԶՊ և ֆիզկուլտուրա բաժինը, իսկ 2009թ.` «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1999թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է […]

̰
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

17:41 02.09.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

17:18 02.09.2019

Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին:

̰
Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

13:55 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցության հարցեր

10:58 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի […]

̰
Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին․ Բակո Սահակյան

09:51 02.09.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

16:15 31.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

15:57 31.08.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության […]

̰
Ոչ մի բան չի կարող մեր ժողովրդին շեղել իր ընտրած ճանապարհից. Բակո Սահակյան

15:49 31.08.2019

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին: Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից, նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների: Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, […]

̰
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

21:16 30.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ

18:46 30.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

10:55 30.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին […]

̰
Բակո Սահակյանը ազատում և նշանակում է կատարել Արցախի ՊԲ-ում

12:47 28.08.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

̰
Բակո Սահակյանն ընդունել է հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

22:50 27.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պատմությանը, պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կրթության և գիտության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարևորել է նման հանդիպումների և քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար:

̰
BACK_TO_TOP