11:09 02.04.2019
«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ՝ որպես կամավորական, ապա՝ կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից»,- այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
Նրա անունից «Արցախպրես» կայքում հրապարակվել է հայտարարություն, որում ասվում է․
«Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով:
ՊԲ-ում անցած զինվորական ծառայության ընթացքում իմ համար առանձնահատուկ տեղ ունի հատկապես այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում էի Կենտրոնական պաշտպանական շրջանի՝ լեգենդար ЦОР-ի հրամանատարի պաշտոնը: Լինելով բանակի գլխավոր հարվածային ուժը՝ 1992-ից 1994 թվականներին զորամասն իր մասնակցությունն ունեցավ Արաքսից մինչև Օմար ընկած ռազմաճակատային գծում ծավալված գրեթե բոլոր մարտական գործողություններին և իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով: Այսօր հպարտորեն կարող եմ արձանագրել, որ ձեր խոնարհ ծառայի հրամանատարությամբ գործող անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ 1992-ի աշնանը հակառակորդին կանգնեցնել Խաչենագետի մատույցներում, այլև պաշտպանությունից անցնելով հակահարձակման, նախ՝ ազատագրել նախկինում բռնազավթված երեք տասնյակից ավելի հայկական բնակավայրեր, ապա զարգացնելով առաջխաղացումը՝ ոչնչացնել շուրջ 60 թշնամական ռազմահենակետ: Անչափ խորհրդանշական է, որ դրանցից մեկը՝ Քարվաճառի ռազմակայանը, վնասազերծվեց ուղիղ 26 տարի առաջ հենց այս նույն օրը՝ ապրիլի 2-ին:
Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. տակավին այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը:
Օգտվելով առիթից` ես իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել եմ արժանապատիվ մարտական ուղի:
Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր այն զինակիցներին, ովքեր և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց արարումներով բարձր պահեցին հայ զինվորականի անունն ու պատիվը և այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են փառքով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:
Ավարտելով խոսքս`վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վայրկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ դրա շարքերում:
Ամենալավն ու բարին բոլորիս»:
13:30 04.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...
13:20 04.07.2025
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականներըԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...
13:10 04.07.2025
Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...
13:02 04.07.2025
Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...
12:53 04.07.2025
Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...