13:56 02.04.2019
Ապրիլյան պատերազմի զոհված հերոսների հարազատները, ովքեր այսօր այցելել են Եռաբլուր, ոչ միայն հիշում են, խնկարկում ու սգում կորուստը, այլև մի մեծ սփոփանք ունեն` նրանց կատարած հերոսության արժեքը:
Գայանե Եղոյանը Արցախում զոհված Բենիամին Եղոյանի քույրն է, հիշում է այն սերն ու նվիրվածությունը, որն ուներ եղբայրը հայրենիքի հանդեպ, դա արտահայտվում էր հատկապես այն ճանապարհով, որով գնում էր Բենիամինը: Նա որոշել էր զինվորական կրթություն ստանալ, ավարտել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրը, ապա ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, սպա էր: 23 տարեկան էր, երբ զոհվեց:
«Շատ դաժան է կորստի հետ ապրելը, բայց մենակ մի բան է սփոփում՝ իրենց արած գործը, գիտակցված մահը, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, թե այս տղաներն ինչ կանգնեցրին իրենց մարմնով, իրենց սրտով, ինչ փամփուշտ իրենց վրա վերցրին ՀՀ, ԼՂ տարածքները, միասին: 2015թ. ապրիլին ամուսնացավ, պատրաստված, շատ գրագետ, յուրահատուկ հայրենասիրությամբ օժտված տղա էր, ինչ վերաբերմունք ուներ դրոշի հանդեպ, դրոշ ուներ, որ տեղափոխվում էր տնից տուն, տանում էր հետը, իր սենյակում գերբը կա ՀՀ-ի»,- պատմում է հերոսի քույրը:
Իսկ պապը՝ Ներսես Եղոյանը, հիշում է.
«Բենոյիս անունը դրել էի մահացած տղուս անունով, 1992-ին 9 տարեկան տղես պատահական կրակոցից մահացավ, Բենոյիս անունը դրեցի իրեն, ավարտեց կրթարանը: Շրջապատի մեջ ֆիդայիներ են եղել, կռված տղերք, հետս տարել եմ զորամասեր, մայիսի 28-ին Վազգեն Սարգսյանը Դրոյի աճյունը բերել էր Ապարան, Բենոյին էլ մյուս երեխեքիս հետ տարել էի Ապարան, բազկարշավ էր, 3 տարեկան էր Բենոս էդ ժամանակ, Վազգենն եկավ, փաթաթվեց: Մի մատ երեխա էր, Հադրութի շրջանի գյուղից ընկերներ ուներ, գալիս, մեր տուն քնում էին, սովորած ժամանակ ընկերներին բերում էր, Եռագույն դրոշը գլխավերևում էր, ուր երթար, դրոշը կտաներ»:
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...
14:25 04.07.2025
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […] ...
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրըԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...