Նախագահի տիկինն այցելել է աուտիզմով տառապող երեխաներին ու պատմել իր խնդրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Նախագահի տիկինն այցելել է աուտիզմով տառապող երեխաներին ու պատմել իր խնդրի մասին

14:51 02.04.2019

Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսե» վերականգնողական կենտրոն:

Նախագահի տիկինը շրջեց կենտրոնում, ծանոթացավ երեխաների, նրանց ծնողների հետ ու կենտրոնում տարվող աշխատանքներին: Նունե Սարգսյանը համբերություն մաղթեց ծնողներին` շեշտելով, որ լավ գիտակցում է խնամակալի ծանր պարտականությունը:

Նունե Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ կենտրոնում աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ:

«Ծնողը կամ խնամակալը պետք է համբերություն ունենա, որ աուտիզմ ունեցող երեխային փորձի սովորեցնել կյանքի տարրական կարիքները, փորձի գտնել այդ երեխայի տաղանդը, քանի որ ամեն մարդ տաղանդ ունի՝ մեծ կամ փոքր, և հատկապես հաշմանդամ և աուտիզմ ունեցող երեխաներն ունեն այդ տաղանդը և դա պետք է բացահայտել ու զարգացնել»,- նշեց նախագահի կինը:

Նման այցելությունները նպատակ ունեն հավասարություն քարոզելու, ասում են միջոցառման կազմակերպիչները, քանի որ այսօր աուտիզմով տառապող մարդիկ առաջին հերթին կարիք ունեն սոցիալիզացման: Նախագահի տիկինը նաև արձանագրեց, որ հասարակությունը պետք է փոխի մտածելակերպն ու վերաբերմունքը, թեպետ նկատեց նաև, որ մտածելակերպն ու վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փոխվում է:

«Ես հիշում եմ իմ մանկության տարիները, երբ մենք հաշմանդամներ էինք տեսնում, ապշած նայում էինք, որովհետև նրանք տարբեր էին, և նրանց թաքցնում էին ընտանիքները: Բայց հիմա դա փոխվել է: Իմ թոռնիկները, երբ տեսնում են հաշմանդամ երեխա, անմիջապես վազում են, փորձում օգնել և շատ նորմալ է նրանց համար, որովհետև նրանց աչքը սովոր է, նրանց դաստիարակությունը ուրիշ է, և հաշմանդամներին այլևս չեն թաքցնում: Փաստորեն մենք հասկացել ենք, որ մեր հասարակության մի մասն են նրանք»,- ասաց Նունե Սարգսյանը:

Նախագահի տիկինը իր խոսքում ասաց նաև, որ առողջ լինելը լավ բան է, բայց առողջ մարդիկ հաճախ ընդունում են առողջությունը որպես Աստծո կողմից տրված նվեր` առանց մտածելու, որ այդ առողջությունը պետք է խնամել ու փայփայել: Նունե Սարգսյանը նաև պատմեց, որ եղել է մի շրջան, երբ ինքն էլ չի կարողացել քայլել և երբ հաղթահարել է խնդիրը, ավելի է կարևորել առողջությունը:

«Ես ապաքինվեցի և կամաց-կամաց սկսեցի քայլել: Ես ամեն օր իմ մտքում շնորհակալություն էի ասում երկու ոտքերիս»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP