Աուտիզմով տառապող երեխաները երգեցին ու նվագեցին Նունե Սարգսյանի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Աուտիզմով տառապող երեխաները երգեցին ու նվագեցին Նունե Սարգսյանի համար

15:17 02.04.2019

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առիթով այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Իմ ուղին» ուսումնական սոցիալ-վերականգնողական կենտրոն, որտեղ այսօր 182 սան է հաճախում՝ 2-ից 30 տարեկան:

Կենտրոնն իր աշխատանքը սկսել է դեռ 2006-ից, երբ աուտիզմով տառապող երեխաների ծնողները համախմբվել էին ու մասնավոր վարձակալած բնակարանում օգնում էին աուտիզմով տառապող երեխաներին: Տարբեր բարերարների ու պետական աջակցության շնորհիվ նորոգված ու մասնագետներով համալրված կենտրոնում այսօր երեխաները ստանում են թերապևտիկ շտկողական ծառայություններ։

«Աուտիզմ» ախտորոշումը վերջնական բուժում չունի, քանի որ պատճառները հայտնաբերված չեն, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ հատուկ թերապիաների կիրառման միջոցով հնարավոր է հասնել արդյունքների, և որքան շուտ է լինում ախտորոշումը ու շուտ են սկսում աշխատանքը, այդքան արդյունքները շոշափելի են լինում: Երեխան աստիճանաբար ներգրավվում է սոցիումի մեջ: Փոքրաքանակ խմբերով երեխաներին տանում ենք հասարակական վայրեր, շփվում են երեխաների և մեծահասակների հետ: Տարբեր միջոցառումների ենք մասնակցում կենտրոնից դուրս, սակայն առանց նախապատրաստական աշխատանքի հնարավոր չէ նման երեխաներին ընդգրկել դրսի կյանքի մեջ»,- ասաց «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հոգաբարձուների խորհրդի անդամ և ծնող Սոնա Պետրոսյանը:

Կենտրոնի սաները նախագահի տիկնոջ համար նվագեցին և երգեցին՝ ցույց տալով կենտրոնում գրանցած արդյունքները:

Աուտիզմը զարգացման նյարդաբանական բարդ խանգարում է: Այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Նյարդաբանական այս խանգարումն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերություններն ու հաղորդակցման հմտությունների զարգացումը:

Աշխարհում ներկայումս 88 երեխայից 1-ն ունի աուտիզմ: Աշխարհում ամեն 20 րոպեում տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Այն ավելի հաճախ է հանդիպում, քան շաքարային դիաբետը կամ քաղցկեղը։

Հայաստանում, մոտավոր հաշվարկով, կա աուտիզմով տառապող 8000 մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

14:40 04.07.2025

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

14:33 04.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի ​​կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...

BACK_TO_TOP