00:31 04.04.2019
Kommersant-ի թղթակիցը, որն այցելել է Հայաստան, նյութ է պատրաստել, որտեղ կիսվել է իր տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանն այսօր. ցանկանում էի մայիսյան տոներին շարունակել ճանապարհորդությունս, բայց ճամփորդելը գումար է, նյարդեր, աժիոտաժ: Այդուհանդերձ, եթե արդեն տրամադրվել եք, անպայման մեկնեք ճամփորդության: Պարզապես լեռների, լճերի, Հայաստանի ողջ բնության բնապատկերները, Հայաստանի տեսարժան վայրերը, կոլորիտն ու բույրերն, իմ կարծիքով, ունայնություն չեն հանդուրժի: Վայելել հայկական այդ թունդ, խիտ սուրճը, որ եփված է ավազի մեջ ու անընդհատ ինչ-որ տեղ շտապել, ինչ-որ տեղից ուշանալ՝ ժամացույցին նայելով, նույնքան անհեթեթ է, որքան 2 րոպեում փորձել պատմել աշխարհի առաջին քրիստոնյա պետության հնագույն հուշարձանների մասին: Այս թեմային ես մի օր առանձին հաղորդաշար կնվիրեմ: Եղանակն, ինչ խոսք, ճամփորդելու համար ամենից հարմարն է:
Դեռ չկա այն տանջող տապը, բայց արդեն շուրջբոլորը կանաչ է, ծաղկած, իսկ օդն այնքան է հագեցած թարմությամբ, որ կարելի է վայելել, ինչպես տեղի ամենակարևոր դելիկատեսը: Ի դեպ, ուտելիքների մասին՝ խորոված, քյաբաբ, տոլմա. առանց նույնիսկ մեկ գրամ հեգնանքի կարելի է ասել՝ այս հրաշալի ճաշացանկը և շատ ու շատ այլ համադամներ ձեզ կառաջարկեն տարածաշրջանի շատ վայրերում: Այդ պատճառով մեկնում ենք Սևան՝ ճաշակելու հատուկ ուտեստներ: Դրանց մեջ է խեցգետնից պատրաստված քյաբաբը. դա ուղղակի ռումբ է, հրաշահամ մի ուտեստ: Իսկ Գառնի-Գեղարդ ճանապարհին ես խորհուրդ կտայի փորձել նրբահամ ձկնային ուտեստներ, պարզապես ներքևում, այնտեղ, ուր հոսում է Ազատ գետը, Գառնիից անմիջապես հետո, ճանապարհը հարցրեք տեղացիներից. այնտեղ ձկնային համեղ ուտեստներ կարող եք ճաշակել նույնիսկ սրճարանում: Պատրաստում են բանջարեղենով և համեմունքներով, այնքան նրբահամ է, որ դուք նման բան երբեք չեք փորձել: Իսկ ստերլետը գրիլ են անում, այն նույնպես բավական համեղ է: Խնդրեմ, ես արդեն պետք է շտապեմ, թեպետ դեռ նոր-նոր էի սկսել Հայաստանի մասին պատմել»:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...