13:06 04.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց այսպես.
«Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության հետ կապված` գետերի ելքերը մեծանալու են, անցած տարի եղել է 60-80 տոկոս, այս տարի 120, ջրառատ է լինելու. մենք ունենք գետերով նշած, թե որ գետերի համար: Այս մասին ինֆորմացիան տվել եմ և´ տարածքային կառավարման նախարարություն, և´ մարզպետարաններ: Բոլորը տեղեկացված են, բայց կա այսպիսի բան, որ 3-4 օր առաջ մենք կարող ենք հստակ ասել՝ վարարում կարո՞ղ է լինել, թե՞ չէ, դա կախված է օդային ալիքներից և ինտենսիվ ալիքներից»:
Խոսելով Սևանա լճի մակարդակի մասին՝ նա հայտնեց, որ այս պահին 7 սմ-ով պակաս է ջրի մակարդակը անցյալ տարվա համեմատ, բայց հետագայում առավել դրական արդյունք է լինելու:
«Անցյալ տարի տաք էր կլիման, այս տարի ցուրտ է, հոսքը հետո է լինելու, 45 սմ մոտ կբարձրանա հունիսի 1-ին»:
Այս ցուցանիշը անհավանական թվաց վարչապետին:
«1-2 ամսվա մեջ 45 սանտիմե՞տր»,- զարմացավ Փաշինյանը:
Ցոլակյանն արձագանքեց.
«Այո´, կունենանք մոտ 570 մլն խմ ջուր ավել, որը էսօր, Արփա Սևանն էլ երեկ բացվել է, մոտ 150 մլն խմ ջուր էլ, որ պետք է գար տարվա վերջին, հունվարի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 5-10 սմ ավելի կլինի էս տարվա համեմատ ջրառից հետո»:
Նույն իրավիճակի, այսինքն` անցած տարվա տաք եղանակի պատճառով այլ ջրամբարներում ևս ջրի մակարդակը ներկա պահին պակաս է, բայց սպասվում է ջրի բարձրացում: Նիկոլ Փաշինյանը ճշտեց.
«Ձնհալի հետ է կապված, հա՞, այս տարի ավելի լավ սցենարով ենք գնում, տարին ձգվում է, հալոցքը հույս ունենք, բնականոն կլինի, հա՞»:
Նախարարի խոսքերով` Արփի ջրամբարում պատվարի խնդիր կա, բնապահպանական խնդիրներ կան: Ըստ նրա` ջրամբարների մեծ մասի պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության օրակարգում է հարցը, իսկ տարին գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ է լինելու:
–
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...