16:47 04.04.2019
ՆԱՏՕ-ն տոնում է իր 70-ամյա հոբելյանը: Հյուսիսատլանտյան դաշինքի հիմքերը դրվել են Վաշինգտոնյան պայմանագրով, որը ստորագրվել է 1949թ. ապրիլի 4-ին: Հիմնադրման պահին ՆԱՏՕ-ն ուներ 12 անդամ, այժմ Դաշինքի մեջ մտնում է 29 երկիր:
ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամներն էին Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն:
Հետագայում կազմակերպությանը սկսեցին անդամակցել նաև Հունաստանը (1952), Թուրքիան (1952), Գերմանիան (1955), Իսպանիան (1982), Չեխիան (1999), Հունգարիան (1999), Լեհաստանը (1999), Բուլղարիան (2004), Էստոնիան (2004), Լատվիան (2004), Լիտվան (2004), Ռումինիան (2004), Սլովակիան (2004), Սլովենիան (2004), Ալբանիան (2009), Խորվաթիան (2009), Մոնտենեգրոն (2017):
Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատմության ամենաուժեղ և հաջողված դաշինքն է, քանի որ ժամանակի հետ կարողացել է փոխվել:
Դաշինքի առանցքային դրույթն է դարձել այն հոդվածը, ըստ որի` Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում մեկ կամ մի քանի երկրների վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երկրների վրա: Այս դրույթը կիրառվել է միայն մեկ անգամ՝ 2001թ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա իրականացված հարձակումից հետո:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...