Վտանգավոր է մտածել, որ Վրաստանի ՆԱՏՕ հրավերը սադրանք է Ռուսաստանի դեմ. Ստոլտենբերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Վտանգավոր է մտածել, որ Վրաստանի ՆԱՏՕ հրավերը սադրանք է Ռուսաստանի դեմ. Ստոլտենբերգ

16:55 05.04.2019

«Իսկապես վտանգավոր է մտածել, որ Վրաստանին ՆԱՏՕ հրավիրելը սադրանք է Ռուսաստանի դեմ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կազմավորման 70-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսում Ուկրաինային և Վրաստանին անվանել է դաշինքի «սերտ գործընկերներ»:

Նա միաժամանակ հայտարարել է, որ դաշինքի անդամ պետությունների հետ համաձայնեցրել է գործողությունների ամբողջական  փաթեթը, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանում լրացուցիչ հետախուզական գործողություններ, իհարկե՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցությամբ:

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ներկա է գտնվել դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հոբելյանական նիստին: Ավարտից հետո հայտարարել է. «ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումն ավարտել է Վրաստանի համար զգալի արդյունքներով»: Նա ուշադրություն է հրավիրել ընդունված հռչակագրին, որտեղ մեծ տեղ է գրավում բաց դռների քաղաքականությունը:

Աջակցությունը Վրաստանին ու բաց դռների քաղաքականությունն ԱՄՆ Կոնգրեսի բանաձևն է՝ նվիրված ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Փաստաթուղթը համատեղ ներկայացրել են ԱՄՆ պատվիրակության ղեկավարն ու Վրաստանի բարեկամ երկրների համանախագահ, կոնգրեսական Մայքլ Թերները:

«ՆԱՏՕ-ն, ի պատասխան Ռուսաստանի Դաշնության` Վրաստան և Ուկրաինա անօրինական ներխուժման և բռնազավթման, ջանքեր է գործադրել դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության ագրեսիան: ՆԱՏՕ-ն շարունակում է եվրոպական երկրների` դաշինքին անդամակցության բաց դռների քաղաքականությունը»,- ասված է բանաձևի նախագծում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP