Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին

16:03 05.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ի երեկոյան Վաշինգտոնում ներկա է գտնվել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 250-ը. նրանց թվում են՝ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոթ Ռոթենշթեյնը տիկնոջ՝ Լիզա Բարսումյան-Ռոթենշթեյնի հետ, բարեգործական ընթրիքներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Աննա Թոթայը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ ուռուցքաբան Սամիր Խլեյֆը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, Վաշինգտոնում հայտնի այլ բժիշկներ, մտավորականներ և հասարակական գործիչներ: Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և միջոցառման կազմակերպիչ Վահագն Մարտիրոսյանը: Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն (ԱՄՆ Արևելյան թեմ) էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումը ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որ հնարավորություն են ընձեռում, որ բազմաթիվ մարդիկ բարեգործության մասնակից դառնան:

Ընթրիքին ելույթով հանդես է եկել նաև միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը:

Ողջունելով քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված բարեգործական միջոցառումը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հանդիպման նպատակը մեկն է՝ օգնելու երեխաներին, ովքեր այս պահին պայքարում են քաղցկեղի դեմ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կանգնենք նրանց թիկունքին և աջակցենք նրանց այդ դժվար ճանապարհին: Դուք երբևէ տեսե˚լ եք երեխայի, որ հաղթահարել է քաղցկեղը: Նրանք աշխարհի ամենաուժեղ մարդիկ են: Նրանց փոքրիկ մարմիններն այնքան մեծ ուժ և այնքան շատ էներգիա ունեն: Նրանք այնքան գեղեցիկ և այնքան խորն են ժպտում: Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ի˚նչ է անում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, ես պատասխանում եմ, որ «Ժպիտների քաղաք»-ը քաղցկեղով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին ժպիտն է վերադարձում, վերադարձնում է ժպիտը նրանց ընտանիքներին և նրանց օջախներին: Քաղցկեղը դա լոկ հիվանդություն է, մենք այն չպետք է ընկալենք իբրև դատավճիռ, մենք պետք է հաղթահարենք քաղցկեղը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի այն ինչ ես պետք է ասեմ, բայց քաղցկեղը մի դրական բան էլ ունի. քաղցկեղը մեզ միավորել է: Երբ մենք տեսնում ենք քաղցկեղով հիվանդ երեխայի, անկախ նրանից՝ կրոնական և ազգային ինչ պատկանելություն ունի, մենք ցանկանում ենք օգնության ձեռք մեկնել, մեր աջակցությունը ցուցաբերել: Այդ բազմաթիվ պահերին մենք միավորվում ենք: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդության 9000 դեպք և նրանցից հարյուրը՝ երեխաներ: Մինչ մենք այստեղ խոսում ենք, Հայաստանում ևս մեկ երեխայի մոտ քաղցկեղ են կանխորոշում: Նա գուցե ինչ-որ մեկի մայրն է, քույրը կամ զավակը, ինչ-որ մեկի հայրը, եղբայրը, պապիկը կամ տատիկը, ընկերը կամ նոր ամուսնացած դուստրը: Նրանք բոլորը մենք ենք: Եվ դա մեր պատասխանատվությունն է, մեր պարտքն է կանգնել է նրանց կողքին, կանգնել մեր ընկերների կողքին և թույլ չտալ նրանց մահանալ: Եվ հենց դա է պատճառը, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ, և դա է պատճառը, թե ինչու է «Ժպիտների քաղաքը» այստեղ: Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP