11:26 07.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը: Ապրիլի 4-ին Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր Քյուրքչյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանի, Սինտիա Ղազարյանի և Բոսթոնի հայ համայնքի այլ հարգարժան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել հուշարձանին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել Բոսթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա շեշտել է, որ այցի առաջին իսկ վայրկյանից առանձնահատուկ կապ ու ջերմություն է զգացել:
Ապրիլի 5-ին Աննա Հակոբյանն այցելել է Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոց: Դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է կրթօջախով, շփվել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների և ծնողների հետ: Կրթօջախի սաներին նա խորհուրդ է տվել լավ սովորել հայոց լեզուն:
«Սիրե´ք ձեր լեզուն, խոսե´ք հայերեն, կրթվե´ք հայերեն լեզվով և անպայման կապը ձեր հայրենիքի հետ ամուր պահեք: Եվ շատ ավելի լավ կլինի, որ ձեր ապագան տեսնեք Հայաստանում: Ես հույս ունեմ, որ ծնողները դեմ չեն իմ այս խորհրդին, որովհետև աշխարհում շատ տեղերում կարող է լավ լինել, սակայն ամենալավ կյանքը, ամենաջերմ արևն ու ամենահամեղ ջուրը հայրենիքում է»,- շեշտել է Աննա Հակոբյանը:
Դպրոցի աշակերտներից մեկը խնդրել է նրան պատմել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին: Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամը օգնում է քաղցկեղով հիվանդ մանուկներին, որպեսզի նրանք կարողանան ավելի շուտ ապաքինվել, վերադառնալ դպրոց, լավ սովորել ու հայրենիքի համար լավ մարդ դառնալ: Մեկ այլ աշակերտի հարցին, թե ի˚նչ ձևով կարող է օգնել երեխաներին, Աննա Հակոբյանը շեշտել է, որ կարող են քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնել նրանց հետ շփվելով, խաղալով, ընկերանալով ու միասին ուրախ ժամանակ անցկացնելով: Աննա Հակոբյանը խոստացել է, որ երբ դպրոցի աշակերտները ամառային արձակուրդներին գան Երևան, ապա անպայման հանդիպում կկազմակերպի նրանց ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի երեխաների հետ:
Բոսթոնում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև Րաֆֆի և Նինա Ֆեստկջյաններին: Հանդիպմանը, որին մասնակցել են Բոսթոնի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ սփյուռքի համայնքները Հայաստանի հարստությունն են և շատ խնդիրներ, դժվարություններ չէին հաղթահարվի, եթե սփյուռքը չլիներ:
«Հայաստանն ու սփյուռքը տարբեր բաներ չեն, նրանք մեկ ամբողջություն են: Դա ամեն անգամ զգում եմ յուրաքանչյուր սփյուռքահայի օջախում հայտնվելուց: Մենք միշտ ընկալում ենք սփյուռքը, որ պետք է Հայաստանին օգնի մարտահրավերները, դժվարությունները հաղթահարելու համար: Ուզում եմ ասել, որ եկել է այն պահը, երբ մենք պետք է միավորվենք ոչ թե դժվարությունները հաղթահարելու, այլ մեր երկրի զարգացման համար»,- ասել է Աննա Հակոբյանը:
Բոսթոն այցելության ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև «Հայրենիք» արխիվ:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...