16:31 08.04.2019
Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա թունաքիմիկատների խնդրին.
«Իրենց բացասական ազդեցությամբ կամ իմունային համակարգն ընկճող բացասական ազդեցությամբ հայտնի են պեստիցիդները կամ թունաքիմիկատը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Փորձագիտական հաշվարկով, 1962 թվականից այս կողմ, ուղիղ 40 անգամ մեծացել է թունաքիմիկատների գնման պրոցեսը»,- ասել է Ավագյանը՝ հավելելով, որ գետերում և լճերում կատարած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են թույլատրելի խտությունը գերազանցող ԴՏՏ-ի, լինդանի, հեպտաքլորի կոնցենտրացիաներ:
Ըստ կենսաբանական գիտությունների դոկտորի՝ Նուբարաշենի գերեզմանոցում մենք պետք է ունենայինք մոտ 600 տոննա, սակայն ընդամենը 150 տոննա է թաղված: Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր համայնքներում կան այսպես ասած աղբանոցներ, որտեղ քլորօրգանական թունաքիմիկատների պարկերն ուղղակի հողով են ծածկված:
Մարիամ Ավագյանի խոսքերով`այդ հանգամանքն ուղիղ առնչություն ունի Հայաստանում քաղցկեղի տարածվածության հետ: Խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը՝ առաջարկելով հայտնաբերել նմանատիպ աղբավայրերն ու մաքրել թունաքիմիկատներից: Ըստ Ավագյանի՝ երբ խնդիրը քննարկել են Գյուղատնտեսության նախարարությունում, այնտեղ ասել է, որ եթե դուք եք բարձրացնում հարցը, դուք էլ լուծեք: Հարևան Ադրբեջանում թունաքիմիկատների, այսպես ասած, գերեզմանները գտնում ու մաքրում են:
SHANTNEWS.am-ի հարցին, ի՞նչ ասել է մաքրել, ինչպե՞ս է դա կատարվում և ի՞նչ ծախսերի մասին է խոսքը. Ավագյանը պատասխանել է.
«Իրենք շատ լավ միգրացիայի մեջ են մտնել: 1951 թվականին Գերմանիայի փորձագիտական հաշվարկով 1800 կգ միայն անձրևի ձևով է տեղափոխվել: Այսինքն՝ ինքը միգրացիոն հատկություններով նյութ է: Եթե օգտագործում ենք հողերում, դրանք անձրևաջրերի միջոցով լցվում են գետերը, գետերի միջոցով լցվում են Սևան: Հավաքելը տեխնոլոգիապես հեշտ չի լինելու, որոշակի մասնագիտական պատրաստվածություն է պետք, բայց մենք հեծանիվ չենք հորինելու, Եվրոպան շարունակում է հայտնաբերել ԴՏՏ-ի մնացորդները, որովհետև դրանք քամիների և ջրային ռեսուրսների միջոցով կարողանում են շրջապտույտի մեջ մտնել և ապականել աշխարհը»:
Ըստ Մարիամ Ավագյանի` քիմիկատներով լի տարածքներ կան Ջրառատ, Վարդենիկ գյուղերում, Իջևանի մոտակայքում գտնվող մի համայնքում 4 տոննա ԴՏՏ կա: Թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի տոննայի է հասնում, մասնագետը դժվարացել է նշել: Բայց բնակչության մեջ էլ կան այնպիսիք, որ շարունակում են օգտագործել ԴՏՏ-ն: Օրինակ, ըստ կենսաբանական գիտությունների դոկտորի, Շիրակի մարզում հովիվներից մեկն իր ոչխարներին լողացնում է ԴՏՏ-ով: Այդ տեղեկությունն իրենց փոխանցել են հավաստի աղբյուրներից:
«Այն հողատարածքներում, որտեղ խորհրդային տարիներին ԴՏՏ քիչ է օգտագործվել, այնտեղ հիմա բավական բարձր դոզաներ կան: Սա նշանակում է, որ ազգաբնակչությունը օգտագործում է և այսպես ասած թմբերից լցվում են»,- հավելել է Ավագյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանն ասել է, որ այս հարցը ՀԽ քննարկելուց հետո կուղարկեն կառավարություն և հույս ունեն, որ կառավարությունն ուշադրություն կդարձնի: Նախադեպերը կան, երբ դիմել են, և հարցը օդում չի մնացել:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...