14:52 09.04.2019
Այսօր բնապահպանական հերթական դատավարության ժամանակ, երբ քննարկվել է «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը, դատարանում որպես դատավոր հանդես եկող Կարինե Դանիելյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ տպավորություն են ստացել մոնիթորինգ իրականացնողները՝ արդյո՞ք ծառերը հիմնականում հատվում են գյուղացիների կարիքների համար, թե՞ բիզնես նպատակով.
«Կարող եմ իմ տեսածի հիման վրա ասել, որ դա տեղացիների կարիքների համար չի արվում, որովհետև էս բոլոր մոնիթորինգների ընթացքում տեսել ենք լիքը ծառեր, որոնք ուղղակի ընկած են: Ենթադրենք, մեծ հաճարենին կտրել են, նրա մեկ երրորդն են ընդամենը վերցրել, էն մասը, որն իրենց պետք է ինչ-որ արտադրական բան ստանալու համար, մնացածը թափված է գետնին: Հիմա հարց եմ տալիս ասողներին՝ եթե տեղացին ուզենա իր կարիքների համար օգտագործի, ինքը կմտնի անտառ ավելորդ ռեսուրս կծախսի՞ նոր ծառ կտրելու վրա, թե՞ ինքն արդեն կտրած-ընկածները կհավաքի, կտանի, որովհետև անտառում իրականում շատ-շատ են այդպիսի կտրած-ընկածները, որոնք կարելի է վերցնել, վառելու համար օգտագործել»,- ասել է հանրային բնապահպանական դատարանում որպես հայցվոր ներկայացող Անի Խաչատրյանը:
Հավելենք, որ ՀԲՃ-ի ներկայացուցիչները, որոնցից է նաև Անի Խաչատրյանը, եղել են հանրապետության շատ անտառտնտեսություններում և ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր գրանցել: Միայն որոշների մասով կան քրեական գործեր:
Հիշեցնենք, որ այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով: Բնապահպանների խոսքերով` Հայաստանի անտառածածկը 90-ականների համեմատությամբ նվազել է առնվազն 2 անգամ: ՀՀ անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում էր երկրի տարածքի 11.2 %-ը, 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալները վկայում են այն մասին, որ անտառածածկի մակերեսը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը: Ըստ որոշ փորձագետների՝ այսօր գործ ունենք շատ ավելի ցածր թվի՝ 6 տոկոսի հետ: Ամեն դեպքում ընդհանուր վիճակագրություն դեռ չկա, քանի որ ընդհանուր ուսումնասիրություն չի արվել: Փոխարենը բոլորն են համակարծիք, որ Հայաստանի անտառները կրճատվելուն զուգահեռ նաև որակազրկվել են: Չնայած այս ամենին՝ ապօրինի ծառահատման դեպքերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ: Հանրային դատարանը վճռով ու առաջարկներով հորդորում է իրավապահներին հետևողական լինել խնդրի լուծման հարցում:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...