16:17 09.04.2019
Որոշ ժամանակ առաջ հանրային բնապահպանական դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը:
Նիստից հետո հրապարակվեց նաև վճիռը, որով համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը: Պահանջվում է «Թեղուտին» և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասներ, արգելել Թեղուտի հանքի շահագործումը՝ բնապահպանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության բացակայության հիմքով:
Ասվում էր, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է բնապահպանական դատավարության նախաձեռնող Ինգա Զարաֆյանից, թե ի՞նչ արձագանք է ստացել որոշումը։
«Հետաքրքիրն այն է, որ մենք Թեղուտի պահով, որն իսկապես հանցագործություն է համարվում, արձագանք ընդհանրապես չտեսանք՝ ի տարբերություն Արարատյան դաշտի: Միայն մեկ արձագանք ենք ստացել՝ լսել ենք Ալեն Մկրտչյանի հայտարարությունը, որ նրանք հիմա անցկացնում են բանակցություններ նոր օպերատորի հետ, հույս ունեն, որ Թեղուտի հանքը պետք է շահագործվի, թե ինչ պայմաններով` նրանք չեն ասել: Իսկ մեր վճռում ստույգ գրված է՝ մինչև այդ հանցագործությունը չբացահայտվի, Թեղուտի հանքի շահագործումը հնարավոր չէ հին պայմաններում»,- ասել է Զարաֆյանը:
Հիշեցնենք, որ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը երկրորդն էր, որը քննվում էր հանրային բնապահպանական դատարանի կողմից: Առաջին դատը վերաբերել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը որոշ ժամանակ անց SHANTENWS.am-ին ասաց, որ առաջին դատավարության վճռի վերաբերյալ իրենք արդեն պատասխան-արձագանքներ ունեն: Արձագանքել են դատախազությունից և ԱԱԾ-ից։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...