Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը

11:40 05.02.2019

Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:

Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես նախորդ կառավարության իրավահաջորդներ, կներկայացնեն մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը` ապահովելով պետության մասնակցությունը խնդրի կարգավորման համար: Նամակի պատճենն ուղարկվել է վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդ, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին, ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին:

Վարչապետին ուղղված նամակում, մասնասվորապես, նշված էր.

««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի փետրվարի 5-ից մեկնարկում է Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների շարք: Նպատակն է` Հայաստանում մինչ օրս անպատիժ մնացած ծանր էկոլոգիական հանցագործությունների նկատմամբ հանրային արդարադատություն իրականացնել և հանրային դատարանի վճիռն ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին` դրանց ընթացք տալու և նախորդ կառավարությունների օրոք` տնտեսվարողներին գործունեության համար ապօրինի և անպատասխանատու թույլտվություն տված մարմինների իրավազանց պաշտոնյաներին պատասխանատվության կանչել:

Այս դատավարությունները կարող են նախադեպ հանդիսանալ Ձեր կողմից հայտարարված անցումային արդարադատության իրականացման համար:

Հանրային բնապահպանական դատարանն իր կառուցվածքով համապատասխանում է դատարանի կառուցվածքին. ունի դատավորներ, մեղադրող և պատասխանող կողմեր, ինչպես նաև փորձագետներ, ովքեր կներկայացնեն գործի վերաբերյալ փորձագիտական գնահատական: Հանրային դատարանի բոլոր ներկայացուցիչները հանրության կողմից ճանաչված մասնագետներ են: Հանրային բնապահպանական դատարանի նիստերը լինելու են դռնբաց, դատավարության ընթացքը լուսաբանելու համար հրավիրվելու են լրատվամիջոցներ:

Արարատյան արտեզյան ջրավազանի ստորերկրյա ջրային պաշարների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին խախտվել է Արարատյան դաշտի ջրային պաշարների հավասարակշռությունը: Արարատյան դաշտը հայտնվել է աղետալի վիճակում: Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի լիազոր մարմինների ընդունած որոշումների և տրամադրած թույլտվությունների արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը։ Շուրջ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ: Արարատյան դաշտում նվազող ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառի բացթողումներն արդեն հանգեցրել են Սևանա լճի վիճակի վատթարացմանը:

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների անօրինական սպառումը էկոլոգիական հանցագործություն է, որն առաջացել է նախկին կառավարությունների օրոք` կոնկրետ պաշտոնյաների անօրինական և անպատասխանատու գործողությունների հետևանքով: Խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի տասնյակ հոդվածներ: Սակայն կատարված այս հանցագործության համար ոչ ոք չի պատժվել: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու լիազոր մարմիններն են` ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Ջրային կոմիտեն, Արարատի մարզպետարանը, Արմավիրի մարզպետարանը:

Հարգարժան պարոն Վարչապետ,
Դիմում ենք Ձեզ` խնդրելով ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես նախորդ կառավարության իրավահաջորդներ կներկայացնեն մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը` ապահովելով պետության մասնակցությունը խնդրի կարգավորման համար»,- ասված է նամակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP