18:50 09.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ապրիլի 9-ին ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Նա կարևորեց հարցը, սակայն նշեց.
«Բարձրացրած խնդիրն ու առաջարկվող լուծումն այնքան էլ համահունչ չեն, եթե չասեմ՝ տրամաբանական կապը չեմ տեսնում»:
Գորգիսյանը հետաքրքրվեց՝ եթե խոսում են զոհերի, ինքնասպանության դեպքերի, միջանձնային հարաբերությունների հետևանքով եղած զոհերի մասին, արդյո՞ք 5 ամսվա ուսումնական փուլը փոխելով 1 տարվա՝ լուծո՞ւմ են այդ հարցը:
«Մնացած 7 ամսվա ընթացքում զինվորը ինչո՞վ պետք է զբաղվի, այդ հարցի պատասխանը չկա, կա՞ ուսումնասիրություն, որ այդ 5 ամսում զինվորը չի ստանում բավարար գիտելիքներ: Ի՞նչ ծրագիր եք առաջարկում, որի դեպքում կխուսափենք զոհերից: Նաև նշեմ, որ Իսրայելի հետ, թշնամիներով շրջապատված լինելուց բացի, այլ ընդհանրություն չունենք, մենք ուղղակի իրավունք չունենք համեմատել մեր բանակը Իսրայելի բանակի հետ»,- ասաց նա:
Էնֆիաջյանն արձագանքեց.
«Չենք համեմատում, փորձն ենք մեջբերում»:
Գորգիսյանը պատասխանեց, որ դա անտեղի է, նշեց՝ եթե չխուսափենք զոհերից, տարբերություն չկա՝ 18, թե՞ 19 տարեկանում է զոհվում քաղաքացին, երկու դեպքում էլ լրջագույն խնդիր է: Պատգամավորը նաև առաջարկեց, որ գործընկերը թվեր հրապարակի, եթե կան այդպիսիք, որ ապացուցում են՝ իրավիճակը կարող է փոխվել այս փոփոխության արդյունքում, ապա նշեց՝ անհրաժեշտության դեպքում կարող են հետո փակ քննարկում անցկացնել:
«Անկեղծ ասած՝ ես զարմանում եմ, մենք օրենսդիր մարմին ենք, օրենսդրական լուծումներ ենք տալիս, հաջորդող գործընթացները իրավակարգավորումներ են, որոնք մեր գործառույթների մեջ չեն մտնում, մնացած ընթացակարգը նախարարի որոշումներով է կարգավորվում: Իսրայելի օրինակն ընդամենը մեկ օրինակ է երկրի, որը մարտական ծառայություն է իրականացնում, յուրաքանչյուր օր կարող են շփման գծում մարտական գործողություններ սկսվել, և մարտական պատրաստվածությունը հաշվի առնելով՝ մեկ տարի հետաձգելուց, պատրաստվածությունն ավելացնելուց հետո մահվան դեպքերը, դժբախտ դեպքերը ավելի քիչ են, սա օրինակ է»,- ասաց Էնֆիաջյանը:
Գորգիսյանն էլ նշեց՝ այդ նախաձեռնությունը պետք է լինի նաև ինչ-որ խնդրի լուծում տալու մղումից ելնելով, ապա հարց ուղղեց՝ արդյո՞ք զոհերի պատճառը հենց այս 5 ամսվա ընթացքում ստացված անբավարար գիտելիքները կամ փորձն են: Պատգամավորն ընդգծեց՝ եթե այդ ավելացվող 7 ամիսը պետք է ոչ մի բան չանի, զինծառայողը կգերադասի 1,5 տարի ծառայել և շուտ զորացրվել:
«Ինչի՞ համար է ծախսելու զինծառայողն այդ 74 ամիսը: Եթե սա չունենք, ուղղակի անիմաստ է դառնում նախաձեռնությունը: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ չի ստանում զինծառայողը այդ 5 ամիսների ընթացքում, որ պիտի ստանա»,- հետաքրքրվեց Գորգիսյանը:
«Ես զարմանում եմ` հա´մ օրինակն եք բերում, հա´մ ասում եք՝ ուսումնասիրություն ունեք, բա ուսումնասիրությունն եմ հրապարակում»,- ասաց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ զինված ուժերում գրանցվող դժբախտ դեպքերի պատճառը գիտելիքի պակասը՝ անփորձությունն է, և որ իրենց ներկայացրած նախագիծը կանխարգելող միտում ունի:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց դադարեցնել բանավեճը, ինչին Էնֆիաջյանը պատասխանեց, որ ինքը դեռ չի արձագանքել:
«Դուք ոնց որ անընդհատ արձագանքում եք իրար»,- ասաց Քոչարյանը:
«Այս տվյալները, որ ներկայացնում եմ, բնականաբար, ուսումնասիրության, կատարված աշխատանքի արդյունք են: Սա կանխարգելող միտում ունի, որ մեր երիտասարդների, պատրաստվածություն չունեցողների հետ դժբախտ դեպքերը, անցանկալի դեպքերը կանխարգելենք»,- պատասխանեց Էնֆիաջյանը:
16:45 02.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանըՀուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...
16:37 02.07.2025
Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձիՀունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի ՈւեյրինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...
16:30 02.07.2025
Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղումՍլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։ ...
16:21 02.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...
16:13 02.07.2025
Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել էՀուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...