ԼՀԿ պատգամավորը Օրբելյանի աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանում է ստացել մշակույթի նախարարությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

ԼՀԿ պատգամավորը Օրբելյանի աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանում է ստացել մշակույթի նախարարությունից

18:55 09.04.2019

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատման որոշման վերաբերյալ պարզաբանում է պահանջել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից և արդեն ստացել է գրություն.

«Երեկ ի պատասխան իմ՝ 2019 թվականի մարտի 29-ի գրության` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատման պատճառներն ու հիմնավորումները տրամադրելու հարցման, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից ստացել եմ հետևյալ գրությունը, որում մասնավորապես մեջբերվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի զ) կետի պահանջները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»: Բացի դրանից՝ նախարարի պաշտոնակատարի կողմից ուղարկված պատասխանում ներկայացված են նաև Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատման այլ իրավական հիմքեր ևս, մասնավորապես․

1․ ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39-Ա հրամանով Կ. Օրբելյանը առանց մրցույթի նույն թվականի օգոստոսի 3-ից նշանակվել է թատրոնի տնօրեն (իրավական մեկնաբանությունը նախարարի հրամանի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի միջև հակադրության մասին տե՛ս նկարում):

2․ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին»։

3․ Մինչև տնօրենի պաշտոնում նշանակվելը Կ. Օրբելյանը թատրոնում զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, 2017 թվականի փետրվարի 3-ի ՀՀ մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել է գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանի վրա, և 2017 թվականի մայիսի 29-ի՝ տնօրենի N 228-Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը և ներկայումս այդ հաստիքը կոչվում է գեղարվեստական ղեկավար–գլխավոր դիրիժոր:

Այսպիսով՝

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում առանց մրցույթի նշանակումն իրականացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և այդ պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման, ՀՀ մշակույթի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի N 778-Ա հրամանի և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/anna.m.kostanyan/posts/10215948420035855

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

16:45 02.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

Հուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

16:37 02.07.2025

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

16:32 02.07.2025

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

16:30 02.07.2025

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։   ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

16:21 02.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

16:13 02.07.2025

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

BACK_TO_TOP