13:03 10.04.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՖՖ-ի կողմից 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներին։
«Հավատացեք՝ շատ դժվար է խոսել Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տարվող աշխատանքների, ձեռքբերումների ու ծրագրերի մասին, երբ խմբային փուլում պարտություն է կրել Հայաստանի ազգային հավաքականը, մարդիկ (այդ թվում նաև ես) ՀՖՖ-ն մշտապես ընկալել են որպես ազգային թիմի գործունեությունն ապահովող կառույց, ինչն իրականում այդպես չէ, սրա մասին կխոսեմ մոտ ժամանակներս:
Ըստ էության, երբ ասում ենք, որ ֆուտբոլային կյանքը պետք է մարզերում ակտիվացնել, շատերը հասկանում են մեր կողմից կառուցվելիք մարզադաշտերը, ակադեմիաներին ու ստադիոններինը, իհարկե, դրանք լինելու են, բայց կան այս պահին առկա խնդիրներ, լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, օրինակ՝ կան սիրողական բազմաթիվ թիմեր հանրապետության տարբեր հատվածներում և այդ մարդկանց օգնել է պետք, ինչը և ամենօրյա աշխատանքով անում են ֆեդերացիայի աշխատակիցները: Հիմա կոնկրետ թվերով՝ 2019թ. առաջին եռամսյակում ՀՖՖ-ի կողմից բաժանվել է 4-րդ և 5-րդ համարների 1060 հատ գնդակ, 855 հատ ձագար, 380 հատ կոն (սրանք մարզումների ժամանակ օգտագործվող անհրաժեշտ պարագաներ են), 170 հատ մարզահագուստ, 210 հատ ժիլետ և այլն: Հավելեմ, որ վերոնշյալ գույքի 80%-ից ավելին գնացել են մարզեր, ավելի կոնկրետ՝ գյուղական համայնքներ:
Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, դիմումները շատ-շատ են, թե՛ մեր, թե՛ մեծ ու փոքր ֆուտբոլային թիմերում ընդգրկված մարզիչների ու մարզիկների ոգևորությունը մեծ է, ձգտում են նրան, որ ամեն համայնքում ֆուտբոլով զբաղվելու տարրական պայմաններ ստեղծվեն, հնարավորությունը ստեղծելուց հետո բազմաթիվ տաղանդավոր նոր ֆուտբոլիստներ կունենանք»,- գրել է Եգանյանը։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...