00:05 14.04.2019
Յոթնամյա պատսպարումից հետո Էկվադորի իշխանությունները ԱՄՆ-ի հարցման հիման վրա հետ վերցրեցին WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տալու իրավունքը: Դեսպանատնից դուրս գալուն պես նա հանձնվել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը: Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թվականին: Նրան սպառնում էր ձերբակալություն` 2012 թվականին դատարան չներկայանալու համար: Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր անցել ու ի՞նչ գաղափար փորձեց տարածել՝ իր ու գործընկերների հիմնած WikiLeaks կայքի միջոցով:
Լրագրող, կինոպրոդյուսեր, գրող, ծրագրավորող, ցանցահեն … Մասնագիտությունների շարքը, որ դեռ կարելի է երկար թվարկել, ծնունդով ավստրալացի, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին են պատկանում: Ասանժը 6 համալսարաններում ուսումնասիրել է ֆիզիկա, մաթեմատիկա, փիլիսոփայություն և անգամ նյարդաբանություն: Բայց նրա գործունեության գագաթնակետն ու հայտնի դառնալու պատճառը WikiLeaks կայքի հիմնադրումն ու այնտեղ հրապարակվող բացահայտումներն էին:
WikiLeaks կամ ՎիքիԱրտահոսքեր. այս նախագիծը 2006-ին իր ճանապարհը սկսեց Ջուլիան Ասանժի հետ, որ շատ ավելի վաղ՝ 16 տարեկանը լրանալուն պես էր սկսել զբաղվել ցանցահենությամբ: Դեռ այդ տարիքից Ասանժն իր համար գործելու կանոններ էր սահմանել, որոնցից ուշագրավ էին հետևյալները. մի՛ փոփոխիր համակարգերի տեղեկությունները և տարածի՛ր դրանք: Տեղեկություններով կիսվելու կամ գաղտնազերծված դիվանագիտական տեղեկատվական արտահոսք իրականացնելու լուրջ գործընթացն Ասանժը սկսեց 35 տարեկանում: Իսկ այն ամենն, ինչ նա հասանելի դարձրեց հանրությանը, ավելին էր, քան զուտ տեղեկատվությունը: Այսպիսով՝ WikiLeaks-ն իր գործունեության ընդամենը 1 տարում գաղտնազերծեց 1 մլն 200 հզր փաստաթուղթ, և դա միայն սկիզբն էր:
Դու չես կարող ֆիզիկայում որևէ հոդված հրատարակել առանց փորձնական ամբողջական տվյալների և արդյունքների. դա պետք է նաև լրագրության ստանդարտը լինի: Այս սկզբունքով էր, որ պետական և մասնավոր փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպության հիմնադիրները հանրությանը հասանելի դարձրին ամեն ինչ՝ տեղեկություններ ֆինանսական հոսքերի, դիվանագիտական հեռագրերի, կոռուպցիոն սկանդալների կամ քաղաքական շահերի մասին: WikiLeaks-ը հրապարակել է ավելի շատ կառավարական գաղտնի փաստաթղթեր, քան մինչ այդ տպագրվել էր ամբողջ միջազգային մամուլում:
Հրապարակումների առյուծի բաժինը կազմում էին ԱՄՆ-ի կառավարության գործունեությանը վերաբերող փաստերը: 2010թ․-ին հրապարակվեց տեսանյութ, որտեղ պատկերված էր 2007թ․-ի հուլիսի 12-ին Իրաքի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը: Այդ օրը ԱՄՆ զինված ուժերի երկու ուղղաթիռների կրակահերթերին զոհ գնաց 18 մարդ:
Սա Իրաքյան պատերազմին վերաբերող սենսացիոն նյութերից մեկն էր: Միայն այս թեմայի առնչությամբ «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերով փաթեթ է հրապարակվել։ WikiLeaks-ը գաղտնազերծեց նաև Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթուղթ։ Բայց ամենամասշտաբային արտահոսքը WikiLeaks-ի պատմության մեջ Cablegate (Քեյբլքեյթ) կոչվող նախագիծն էր, որի շրջանակներում կայքը հրապարակեց 1966-ի դեկտեմբերից 2010-ի փետրվար ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղարության ստացած ավելի քան 251 հզր հեռագրերը: Դրանց մաս էին կազմում նաև ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված 1735 զեկույցները՝ գրված հիմնականում 2003-2010թթ․-ին:
Օրինակ՝ 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանին ուղղված նամակում ԱՄՆ պաշտոնյաները իրենց դժգոհությունն էին հայտնել Հայաստանի կողմից ենթադրաբար Իրանին զենք վաճառելու կապակցությամբ և սպառնացել պատժամիջոցներով: WikiLeaks-ն իր դերակատարումն ունեցավ նաև արաբական հեղափոխությունների շղթայում՝ իր հաքերային աղբյուրների օգնությամբ գաղտնազերծած այնպիսի փաստերով, ինչպիսիք էին, օրինակ, Թունիսի նախկին բռնապետ Բեն Ալիի իշխանության կոռուպցիոն գործարքները: Ոչ պակաս հնչեղ էին նաև Քենիայում կամ իսլանդական բանտերում կոռուպցիոն դրսևորումների մասին բացահայտումները:
WikiLeaks-ը հրապարակեց Հայաստանին առնչվող ավելի քան 1700 փաստաթուղթ. այդ թվում, օրինակ, երբևէ բիզնեսով չզբաղված իշխանավորների կողմից հսկայական հարստություն ձեռք բերելու մասին: Հայաստանյան որոշ կազմակերպություններ ու քաղհասարակությունը փորձում էին երբեմն դատական գործեր հարուցել դրանց հիմքով: Իշխանությունների գործունեությունը պետք է թափանցիկ լինի, ի տարբերություն քաղաքացիների, սակայն փորձը ցույց է տալիս, որ հակառակն է, ուստի Ասանժն ու իր ընկերները ձգտում էին նպաստել այդ գործընթացին:
Գործունեության ընթացքում նրանց հանդեպ գործադրված ճնշումները՝ ֆինանսական սահմանափակումների ու սպառնալիքների միջոցով անարդյունք էին: Բայց բնակության մշտական վայր չունեցող Ասանժը, որ անընդհատ շարժման մեջ էր, վերջին 7 տարիներին ստիպված էր մնալ միևնույն վայրում՝ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը:
Միայն օրեր առաջ՝ 2019թ․-ի ապրիլի 11-ին նա դուրս եկավ այնտեղից՝ սակայն բրիտանական ոստիկանության ուղեկցությամբ: Միջազգային իրավապաշտպան Humans Right Watch կազմակերպությունն անմիջապես արձագանքեց. Ասանժի նկատմամբ հետապնդումը կարող է վտանգավոր նախադեպ լինել յուրաքանչյուր լրատվական կազմակերպության համար:
Ո՞րն է լինելու Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալված 47-ամյա Ասանժի հաջորդ հանգրվանը: Չի բացառվում, որ մայիսի 2-ին, դատարանը բավարարի նրան ԱՄՆ-ի իշխանություններին արտահանձնելու պահանջը: Սա վատագույն սցենարը կլինի WikiLeaks-ի գլխավոր խմբագրի համար:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...