Բացահայտվել է 81-ամյա տղամարդու սպանությունը. ձերբակալվածներից մեկը երիտասարդ աղջիկ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Բացահայտվել է 81-ամյա տղամարդու սպանությունը. ձերբակալվածներից մեկը երիտասարդ աղջիկ է

13:08 15.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածին քաղաքի բնակչի սպանությունը: Երկու անձ ձերբակալվել է:

2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Էջմիածին քաղաքի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ վերջինս չի կարողանում կապ հաստատել իր կնոջ հոր` նույն քաղաքի՝ 1938թ. ծնված բնակչի հետ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը դարձել է սպանության զոհ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա՝ կենսական օրգան հանդիսացող գլխի շրջանում: Արդյունքում՝ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը մահացել է:

Իրենց հանցավոր մտադրությունը շարունակելու նպատակով նույն անձինք մուտք են գործել նույն փողոցում գտնվող, 81-ամյա տղամարդուն պատկանող կոնյակի խանութ, այնուհետև վերջինիս ավտոտնակից հափշտակել են նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1990թ., մյուսը՝ Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1971թ.: Վերջիններս ձերբակալվել են՝ ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնել էինք` Էջմիածնում տարեց տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

12:40 01.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 01.07.2025

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

BACK_TO_TOP