Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա. Փաշինյանը՝ իրեն քննադատողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա. Փաշինյանը՝ իրեն քննադատողներին

16:12 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ աշխատակցին դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատելու իր կարգադրությանը: Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ, ինչի՞ մասին է խոսքը: Ընդհանրապես՝ այդ միջադեպի հետ կապված՝ կարո՞ղ եք բացատրել՝ ինձ ինչո՞ւմ են մեղադրում, ինչի՞ համար: Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, այդպես չեն դիմավորում: Խոսքը քաղաքացու մասին չէ, ուրիշ բանի մասին է: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, բա շարքային քաղաքացու մոտենալը որևէ արձագանք կառաջացնի՞, ի՞նչ եք կարծում: Բա էդ մաքսային մարմիններից, որ էդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում: Դիտարկմանը, թե համընդհանուր խնդրի համար քավության նոխազ դարձավ այդ աշխատակիցը՝ վարչապետն արձագանքեց.

«Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք: Ես չէի պլանավորել, որ պետք է մտնեի էդ սենյակ: Ես հետո հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքը աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ՝ ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ»:

Փաշինյանը նշեց՝ իր դիրքորոշումը հստակ է, և ոչ ոք պիտի անակնկալի չգա, ապա ընդգծեց՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը:

«Այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Կարող եմ ասել, որ դրանով արդեն այն իր նպատակին ծառայել է: Լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ, իսկ այդտեղ, ենթադրում եմ, լավ մասնագետներ պիտի աշխատեն: Ասում են՝ քաղաքացի, քաղաքացի… քաղաքացու մասին չի խոսքը, մինչև քաղաքացի լինելը մեր հայրենակիցը նախ՝ ուսադիրների տակ, զինվորական իրավիճակում և կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է, ուսադիրներով մարդ: Եթե ուսադիրներով մարդու` պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, մնում եմ իմ կարծիքին, հարգում՝ մնացած բոլորի կարծիքը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP