18:34 15.04.2019
«Գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը դուք ուղղակի մտրակում եք, եթե չասեմ դանակահարում եք: Ի՞նչ է նշանակում քաղաքական մեծամասնություն ենք, սենց ենք որոշել: Լավ եք արել, ոչ մեկ դա չի վիճարկում: Այո´, այսօր ժողովուրդը, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ձեզ տվեց ձայների մեծամասնությունը: Բոլորինս է կառավարությունը: Կառավարության ծրագրում մեծ ու հուզիչ անդրադարձ կա գյուղատնտեսության հարցերին, բա եթե անդրադարձ կա, մենք չունենանք գերատեսչություն կոնկրետ պատասխանատուներով»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց Գևորգ Պետրոսյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:
Մինչ կհնչեր պատասխանը, միջանձնային բանավեճ սկսվեց՝ համեմված նաև հումորով:
Քննարկումը բուռն էր, բայց Վահագն Հովակիմյանի պատասխանները չգոհացրեցին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանին ու Գևորգ Պետրոսյանին:
Հարց ուղղեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը.
«Խնդրո´ւմ եմ, ասե´ք, թե որոնք են այն չափորոշիչները, որոնցով ուսումնասիրել, գնահատել եք արդյունավետությունը՝ գալով դրական եզրակացության»:
Հովակիմյանի պատասխանը կրկին չգոհացրեց.
«Էդ չափելիություն և այլն, սուբյեկտիվ ընկալման հարց է: Այսինքն՝ ես, այո´, վստահ եմ, որ արդյունավետ է լինելու այս կառուցվածքով կառավարությունը, որովհետև դա մեր կառավարությունն է, որովհետև այդ ծրագրին ես կողմ եմ քվեարկել: Քաղաքական այս ուժը հաստատ հաջողելու է: Ձեզ՝ որպես ընդդիմություն, դա կարող է չբավարարի, ձեր իրավունքն է, ձեզ կարող է ձեռնտու լինի ներկայիս կառավարության ձախողումը, բայց դա չի նշանակում, որ Կառավարության ձգտումը ի սկզբանե պետք է կասկածի տակ դնել»:
Սիմոնյանը արձագանքեց.
«Ես չեմ վախենա անբարո անվանել այն մարդուն, ով կուզենա հայրենական կառավարություններից որևէ մեկը ձախողի: Ընդդիմություն լինել չի նշանակում այդպիսի ցանկություն ունենալ, դա անբարոյականություն է»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...