21:10 15.04.2019
Ինչպես հայտնի է երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղու և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Բանն այն է, որ սա հունվարից մինչ օրս շատապօգնության մեքենայի մասնակցությամբ արդեն 4 վթարն է, իսկ նախորդ վթարների ժամանակ եղել են թե՛ վիրավորներ, թե՛ զոհ:
Վթարներից երկուսը մարզերում են գրանցվել, երկուսը՝ Երևանում:
Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով են Հայաստանում զիջում շտապօգնության մեքենաներին.
«Իհարկե, մենք առաջընթաց բավականին ունենք, որովհետև նախկինում ընդհանրապես չէին զիջում շտապօգնությանը, այսօր բավականին հաճելի է, երբ որ դու ուրիշ մեքենայով երթևեկում ես և տեսնում ես, որ շտապօգնությանը մեքենաները տեղ են տալիս որոշ տեղերում, բայց իհարկե գոյություն ունեն քաղաքում էնպիսի իրավիճակներ, երբ որ մեքենան խցանումների ժամանակ ուղղակի տեղ չունի որ դուրս գա տեղից, դա էլ է լուրջ խնդիր, որի լուծումը պետք է գտնենք, թե ինչպես մեքենաներն այնպես շարժվեն, որ շտապօգնության մեքենան կարողանա դուրս գալ խցանումից»,- ասել է Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, Երևանում ավելացել է մեքենաների քանակը՝ ավելացնելով խցանումների թիվն ու մեծացնելով խնդիրը լուծելու անհրաժեշտությունը:
Շտապօգնության ծառայության ղեկավարը անհրաժեշտ է համարել մշակույթի ձևավորումը: Այն խոսակցություններին, թե հաճախ շտապօգնության ավտոմեքենաների վարորդներն էլ կարգուկանոնի համաձայն չեն վարում, կանչի են շտապում առանց ձայնային ու լուսային ազդանշանը միացնելու, Թագուհի Ստեփանյանը պատասխանել է.
«Մենք աշխատում ենք ազդանշանները՝ և՛ լուսային, և՛ ձայնային, անպայման միացնել, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ կողքի մեքենան, որը որ պետք է տեղ տա, մագնիտոֆոնը շատ բարձր երաժշտությամբ միացված չէ և չի խանգարում ձայնային ազդանշանը լսել: Մենք, երևի թե, անընդհատ խոսելով, տեղյակ պահելով, պետք է մշակույթ ձևավորենք», – հավելել է Շտապօգնության ծառայության տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...