Մեղավորը ես եմ, որ փողոցի ծառը չեն կտրել. շտապօգնության վարորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.38 oC

Մեղավորը ես եմ, որ փողոցի ծառը չեն կտրել. շտապօգնության վարորդ

23:54 15.04.2019

SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է շտապօգնության վարորդներից մեկի՝ Գևորգ Հարությունյանի հետ, ով անդրադարձել է նաև շտապօգնության անձնակազմի հետ ունեցած խնդիրներին: Երևանյան նեղլիկ փողոցներից մեկը մտնելու ժամանակ մեր նկարահանող խումբը հետարքրքրվել է Հարությունյանից, թե ինչպես է լուծվում այն խնդիրը, երբ մեքենան կանչի շտապելիս նմանատիպ փողոցներում մի քարի, կամ ճյուղի է հպվել, վնասվել: Հարությունյանն ասել է, որ այդ վնասի համար  փոխհատուցում են հենց իրենք՝ վարորդները։

«Մեղավորը ես եմ, որ փողոցի ծառը չեն կտրել, կամ չգիտեմ ինչ: Հլը լավ է՝ էս մեքենաները մի քիչ փոքր են, տեղ կար, որ չէինք կարողանում մտնել, իսկ մտնելուց էլ ջարդում էինք», – ասել է վարորդը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ գրանցված խոշոր  ավտովթարից  հետո SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ առաջընթաց կա շտապօգնության ծառայության մեքենաների համար «Կասկո» ապահովագրություն անելու և բուժանձնակազմի առողջությունն ապահովագրելու ուղղությամբ.

«Կասկոյի համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, այսօր մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ»,- ասել է Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հիմա Շտապօգնությունը մեքենաների ապահովագրության համար մոտ 2.5 մլն դրամ է հատկացնում: Տնօրենն էլ մեզ հետ դեռ նախորդ հանդիպման ժամանակ ասել է, որ իր համար առաջնայինը բուժանձնակազմի առողջության ապահովագրումն է, ոչ թե մեքենաներինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը

15:35 12.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […] ...

Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը

15:30 12.05.2025

Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը

Հայաստանի գավաթի «Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կսպասարկի Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում։ ...

Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել

15:30 12.05.2025

Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է […] ...

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

15:25 12.05.2025

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:18 12.05.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակեր, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...

Հրդեհ Կարենիս գյուղում

15:12 12.05.2025

Հրդեհ Կարենիս գյուղում

Մայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...

BACK_TO_TOP