11:38 16.04.2019
«Մենք առաջին գիծ պահում ենք պարտադիր զինվորական ժամկետային զինծառայողներով, իսկ երկրորդ, երրորդ գիծ՝ ռեզերվային ծառայողներով։ Այսինքն` չգիտեմ, թե ոնց եք պատկերացնում։ Էս պարտադիր ժամկետային զինծառայողները ոնց որ սահմանապահ են, իսկ երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ պահում են ռեզերվային ուժերը։ Դրա համար էսօր ինչ-որ տեղ ճիշտ է, որ մեր պայմանագրային զինծառայողներն են։ Բայց մեր պայմանագրային զինծառայողների ո´չ մակարդակը, ո´չ էսօր հնարավորությունը, ո´չ էլ աշխատավարձը չեն կարող ապահովել մեր պետությունը»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանը այսօր պատրաստվում է պատերազմի, ու այդ մասին ինքը հայտնում է ԱԺ ամբիոնից, որովհետև «վախենալու կամ քաշվելու հարց չկա»։
«Չգիտեմ՝ միտքս ոնց հասկացաք, բայց էդ եմ ասել․ առաջին, երկրորդ, երրորդ գիծ չի կարա ժամկետային զինծառայողը պահի։ Ռեզերվային ուժերն են պահում դրանք։ Պլյուս դրան՝ դրանց մեջ մտնում են նաև պայմանագրային զինծառայողները։ Հասկանում եք, չէ՞, միտքս։ Էս է ամբողջ իմաստը»,- ասաց Միքայելյանը։
Նա ասաց, որ հիմա պայմանագրային զինծառայության գնում են մարդիկ, որոնք աշխատանք չունեն, խմիչքի հակում ունեն։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...