Սպանվել է «Արարատ 2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+23.09 oC

Սպանվել է «Արարատ 2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը

14:08 16.04.2019

Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը կրակոցներից սպանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Դարպասապահին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի փողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածնքերով տեղափոխվել են հիվանդանոց:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով  իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը

17:05 21.05.2024

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում […] ...

Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

16:56 21.05.2024

Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը հակիրճ ներկայացրել է թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը 2016 […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:51 21.05.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման նոր կարգի քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նախարարի տեղակալը ողջունել […] ...

Օրվա ընթացքում որոշ ժամերի անհրաժեշտ կլինի ճանապարհը փակել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է

16:38 21.05.2024

Օրվա ընթացքում որոշ ժամերի անհրաժեշտ կլինի ճանապարհը փակել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կմ2+760-կմ2+820 և կմ3+400-կմ3+480 հատվածներում մինչև մայիսի 26-ը իրականացվելու է ճանապարհի ձախ կողմում գտնվող շեպերի հանույթ և քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի անհրաժեշտ կլինի ճանապարհը փակել։ ...

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:28 21.05.2024

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և […] ...

Քննարկվել են ՀՀ-ում գյուղատնտեսության, կանաչ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները

16:14 21.05.2024

Քննարկվել են ՀՀ-ում գյուղատնտեսության, կանաչ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Սամե Նագիբ Վահբան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գյուղատնտեսության, կանաչ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները։ Առանձին […] ...

BACK_TO_TOP