15:14 16.04.2019
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք մեդիա» կայքի խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, կամ` ոստիկանի ու ցուցարարի քաղաքացի դառնալու ինիցիացիան» վերնագրով գրառում է կատարել` նշելով, թե ապրիլի 16-ին ապրել է հեղափոխության ամենահուզական պահերից մեկը:
«Սա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը ճեղքեց Բաղրամյան պողոտայի փշալարերն ու մինչ հիվանդանոցում առաջին բուժօգնություն էր ստանում, իրավիճակը կառավարելիությունից դուրս էր եկել: Փշալարերի հակադիր կողմերում մի քանի շարքով ոստիկանական ուժերն ու հազարավոր ցուցարարներ էին: Հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ոստիկանները հակագազեր հագան ու փորձառու միտինգավորներիս համար պարզ դարձավ, որ արցունքաբեր գազ է կիրառվելու»,- գրել է Խառատյանը:
ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը հիշեցրել է, որ այնպես էր ստացվել, որ փշալարերի մոտ բանակցել են ոստիկանների հետ Սասուն Միքայելյանի, Լևոն Բարսեղյանի, և Դավիթ Սանասարյանի հետ: Համաձայնություն է ձեռք բերվել, որ ոստիկանները կհանեն հակագազերը, իսկ իրենք փշալարերից մեկ քայլ հետ կգնան:
«Այսպես մի քանի րոպե արևի տակ կանգնած միմյանց աչքերի մեջ նայող կողմերը չգիտեին ինչ անել, երբ ոստիկաններից մեկը բարձր ձայնով սկսեց երգել «Մեր Հայրենիքը»: Հայաստանի հիմնը անասելի արագությամբ շղթայական վարակեց բոլորիս: Փշաքաղված ու հուզված այս հազարավոր մարդիկ ունիսոն երգեցին ու իրենց մտքերում և հոգիներում կոտրեցին բաժանարար գծերն ու փշալարերը: Երեխային հենց նոր ծնունդ տված մոր նման անասելի հանդարտություն իջավ բոլորիս դեմքերին, և մենք` մեր պետության հավասար ու միմյանց սիրող քաղաքացի զգացինք մեզ»,- գրում է Խառատյանը՝ շնորհավորելով ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթելով այլևս երբեք չհայտնվել փշալարերի տարբեր կողմերում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...