Թրամփին չեն թույլատրի մասնակցել ամենամյա Met Gala շքեղ երեկույթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Թրամփին չեն թույլատրի մասնակցել ամենամյա Met Gala շքեղ երեկույթին

15:34 17.04.2019

Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա մուտք գործել Մետրոպոլիտեն թանգարանում ամեն տարի կազմակերպվող Met Gala երեկույթին: Նշենք, որ այդ երեկույթը համարվում է ամենահայտնի ու յուրահատուկ միջոցառումներից մեկը, որին ներկա են լինում գրեթե բոլոր հայտնի ու նորաձև աստղերը: Այս մասին հայտնում է Independent պարբերականը:

Այն հարցին, թե կա՞ արդյոք մի բան, որը, այնուամենայնիվ, Թրամփին թույլ կտա մասնակցել երեկույթին, Վինտուրը պատասխանել է, որ բացարձակ ոչ մի բան չի կարող փոխել իր դիրքորոշումն այդ հարցում:

Սրանից բացի, Աննա Վինտուրը հրաժարվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի համար ֆոտոշարք կազմակերպել և առավել ևս Vogue-ի շապիկին ներկայացնել:

Աննա Վինտուրը Դեմոկրատական կուսակցության կողմնակիցն է: 2016-ին եղել է Հիլարի Քլինթոնի ոճաբանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

13:21 05.08.2025

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և […] ...

BACK_TO_TOP