17:22 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նշեց.
«Եթե կոնկրետ հետևանքներ եք ուզում հաշվարկել՝ 17 նախարարությունից 12 դառնալու դեպքում, ինչը ինքներդ էլ եք հասկանում, հնարավոր չէ, տպավորություն է, որ եթե ֆինանսների նախարարն ասեր՝ աշխատանքից ազատվել է 72 մարդ, դուք պահանջելու էիք անուն-ազգանուն, հետո հայրանունները, ծննդյան թվերը, մատնահետքերը, հետո էլ ֆլյուրոգրաֆիան էիք ուզելու և այսպես շարունակ»:
Նա հետաքրքրվեց՝ Մարուքյանն իրո՞ք կարծում է, որ նման փոփոխությունների ժամանակ կարելի է հաշվարկել, թե կոնկրետ քանի մարդ աշխատանքից կազատվի, այն որքան ազդեցություն կունենա ՀՆԱ վրա, արտաքին պարտքը ի՞նչ փոփոխություններ կկրի:
«Իրո՞ք դա հնարավոր է Ձեր կարծիքով»:
Մարուքյանն արձագանքեց.
«Ուրեմն՝ Դուք հիմա նշում եք, որ երկրում այս իրականացվող փոփոխության՝ կառավարության կառուցվածքի կրճատումների համակարգային այդ փոփոխության ազդեցության գնահատական չունեք: Այն, ինչ նշում եք, այն ազդեցության գնահատականն է, որ պետք է տաք՝ որպես իշխանություն, այն է՝ ինչքան կտնտեսվի, ինչքան մարդ գործազուրկ կդառնա, քանի՞ մարդ կմնա կադրերի ռեզերվում: Ուզում եք՝ ո՞վ պատասխանը տա, ուզում եք՝ մեծ ռեֆորմ արվի ու պատասխան չտրվի՞: Կանենք՝ կիմանաք, հարևանդ կկրճատվի, կիմանաս՝ հարևանդ էր: Մենք անուններ չենք ուզել, մատնահետք էլ չենք ուզել, թիվ ենք ուզել»:
19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...