16:20 17.04.2019
«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը կարող էր ավելի լավը դառնալ, եթե ընդունվեր մեր առաջարկներից գոնե մեկը, բայց քանի որ բոլոր առաջարկները մերժվել են, նման հարց հնչեցնել, որ արդյո՞ք այս քննարկման արդյունքում ավելի արդյունավետ դարձավ նախագիծը՝ ոչ, հետևաբար անարդյունավետ ենք քննարկում: Դուք չընդունեցիք մեր առաջարկներից որևէ մեկը, ինչպե՞ս այն դառնար ավելի լավը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց՝ իրենք մանրամասն ներկայացրին, որ խնդիրը ոչ միայն այն է, որ կառավարությունն այս մասով չի տալիս պատշաճ պատասխաններ, որ մարդիկ կարողանան իրենց կյանքը կանխատեսել, այլև երևում է, որ ունեն խայտառակ վիճակ: Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը ֆինանսների նախարարության պատասխանը վիրավորանք է սահմանադրական մարմնի հասցեին:
«Նմանատիպ պատասխան տալ 8-9 հարցի… Հարցեր կան, պատասխանել են՝ «տես` չգիտեմ ինչը»: Դա խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է և պետք է ունենա իր հետևանքը»,- ասաց նա:
Մանրամասնելով ասվածը՝ Մարուքյանը նշեց, որ խորհրդարանին են դիմում առաջարկով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է, հիմնվելով ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական օրենք «ԱԺ կանոնակարգ» օրենքով մեզ տրված լիազորությունների վրա, առաջարկում եմ ընդունել «Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ԱԺ որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Հուսով եմ՝ պարոն Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու որոշումը միասին կկայացնենք, որ այլևս որևէ նախարար այս ձևով չփորձի որևէ ֆրակցիայի հետ խոսել»,- ասաց Մարուքյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը կքննարկեն վաղը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...