Ես էլ եմ ԱԱԾ և ոստիկանության գործունեությունում խնդիրներ տեսնում, բայց չպետք է ամեն տարի կարգավիճակ փոխենք․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ես էլ եմ ԱԱԾ և ոստիկանության գործունեությունում խնդիրներ տեսնում, բայց չպետք է ամեն տարի կարգավիճակ փոխենք․ Փաշինյան

17:50 17.04.2019

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել ու փոխել ԱԱԾ և ոստիկանության կարգավիճակները։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները։

Վարչապետն ասաց, որ իրենք կարծրացած չեն իրենց որոշումներում, ու երբեմն հակափաստարկներ լսելիս կարող են փոխել իրենց որոշումները։ Ապա Փաշինյանն ասաց, որ կոնկրետ այդ հայտարարությունը անելիս ինքը ժամկետներ չի նշել․ նրա խոսքերով՝ հիմա պետք է շատ բալանսավորված քայլերով գնալ առաջ կառավարության կառուցվածքը փոփոխելիս։

«Դեռ մեկ տարի չկա, որ այդ մարմինները գործում են նոր կարգավիճակով։ Եվ ես ինքս էլ էդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց նաև չեմ համարում, որ մենք պետք է ամեն մի տարին մեկ կարգավիճակ փոխենք։ Մենք այս փուլում այդ մարմինների այս կարգավիճակով աշխատանքը կվերլուծենք և ըստ այդմ՝ իրար հետ կգանք ընդհանուր հետևությունների»,- ասաց Փաշինյանը։

Նա բացատրեց, որ հիմա նախարարությունների թիվը 17-ից հասցվելու է 12-ի․ դա սթրես է կառավարական համակարգի համար, իսկ այդ սթրեսը պետք է տալ դոզավորված, որ խառնաշփոթ չառաջանա։ Նրա խոսքերով՝ ոստիկանության և ԱԱԾ հարցերին կանդրադառնան հաջորդ փուլում։

Գորգիսյանը հակադարձեց, որ այս համակարգը գործում է 2002 թվականից․ հենց այդ ժամանակից ուժային այս կառույցները ունեն երկրի առաջին դեմքին՝ վարչապետին կամ նախագահին ենթարկվելու կարգավիճակ։ Պատգամավորը վարչապետին հարցրեց՝ եթե այդ փոփոխությունը չի արվում հիմա՝ կառավարության կառուցվածքի քննարկումների փուլում, ապա ե՞րբ պետք է արվի։

Վարչապետը նորից պնդեց, որ այդ փոփոխությունը արվել է մեկ տարի առաջ, ու ինքը համարում է, որ չպետք է տարին մեկ փոխել այդ գերատեսչությունների ենթակայությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP