11:38 18.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության շենքի առջև հայտարարություն արեց՝ բողոքելով քաղաքապետարանի գործելաոճից:
«Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ պետք էր միջոցներ ձեռնարկել ճգնաժամից խուսափելու համար: Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որոնցով հնարավոր կլինի շահագործումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն է, որովհետև ռեսուրսի սակավությունն ակնհայտ է մայրաքաղաքում աղբահանություն իրականացնելիս, բայց այդ գնումն ուղղված է մեկ կազմակերպության, որպեսզի մեկ կազմակերպություն կարողանա հաղթել: 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, պետք է լինի բացարձակ օրինական»,- ասաց Խաժակյանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չլսեց իրենց հորդորները և հայտարարեց տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ, որով կարող էր հաղթել միայն «ԿամԱզ» մակնիշի մեքենա:
«Նշված է, թե ինչպիսի չափսեր պետք է ունենա մեքենայի ամրաշրջանակային մոնտաժային երկարությունը: Տրված է 6 ունիկալ չափս, որը կարող է համապատասխանել միայն մեկ մեքենայի»,- ասաց Խաժակյանը:
Նրա խոսքով՝ մյուս բոլոր կազմակերպությունները, որոնք կարող էին մասնակցել մրցույթին, այդ հնարավորությունը չունեին:
«Կառավարությունն այսօր քննարկելու է այն որոշումը, որով քաղաքապետարանին հնարավորություն կտրվի մեկ անձից գնում իրականացնել այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում»,- ասաց Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...