Ծրագրից խոսեք, ինչ եք շորերի անվանումներ տալիս. ԱԺ-ում թեժ էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

Ծրագրից խոսեք, ինչ եք շորերի անվանումներ տալիս. ԱԺ-ում թեժ էր

11:22 18.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ապրիլի 18-ին խորհրդարանում արձագանքեց «Բարգավաճ Հայաստան»-ից հնչած քննադատությանը՝ ասելով.

«Երբ հայտարարեցի հիշողությունը չկորցնելու մասին, հարգարժան գործընկերս նույնիսկ նեղսրտեց, թե հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ ու անմիջապես ինձ մեղադրեց կոստյումի հետ կապված արտահայտություն անելու համար, այն դեպքում, երբ այդ մասին հայտարարել էր այլ պատգամավոր: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

Պատգամավորը շեշտեց՝ դիմացինին մեղադրելու համար գոնե պետք է այդ հիշողությունն ունենալ, պետք է հիշել սեփական խմբակցության ելույթ ունեցող, հրապարակային միտք արտահայտող կազմը, այն դեպքում, որ 4 գումարում իրենց խմբակցությունն ԱԺ-ում մոտ 3 տասնյակ պատգամավորով ներկայացված է եղել, բայց միշտ ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում 5-6 պատգամավոր:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն իր հերթին արձագանքեց.

«Ոնց որ պարոն Հովակիմյանը հատուկ գործուղված լինի ստեղ՝ «Իմ քայլի» դեմ գործողություններ հարուցելու համար: Մաթեմատիկայի հետ էդքան մո՞տ եք, ասում եք՝ ձեր խմբակցությունից 5-6 հոգի է ելույթ ունենում: Նախ՝ ձեզ ի՞նչ պետք է՝ քանի հոգի է, հետո, եթե էդքան մոտ եք, ձեր խմբակցությունն 88 հոգուց է բաղկացած, քանի՞սն են պարբերաբար ելույթ ունենում: Հետո եկել եք, ոնց որ «յառմառկա» եկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք: Ծրագրից խոսեք, ինչ եք շորերի անվանումներ տալիս: Հա, գիտենք, որ դուք էլ էդ շորերից ունեք»:

Պետրոսյանը նշեց՝ իրենք տալիս են առարկայական հարցեր, ապա հարցով դիմեց Հովակիմյանին՝ ե՞րբ է վերջին անգամ ժողովրդի մեջ եղել: Նա նաև հայտնեց՝ կարող է ասել՝ ինքը կես ժամ առաջ ում հետ է խոսել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը, կոչ արեց միմյանց չանվանարկել:

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ այս դահլիճում որևէ մեկը մյուսից առավել չի, լավը չի, խելացի չի: Պարո´ն Հովակիմյան, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել՝ առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ: Դուք առաջին անգամ էնքան բան չեք արել Ձեր կյանքում: Պետք է Ձեր չափը ճանաչեք: Չի կարելի այստեղ մարդկանց անվանարկել: Սա վերջին անգամը լինի, սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի: Կա´մ իրար հարգում ենք, կա´մ վերջացնում ենք այս թատրոնը: Մենք չենք եկել այստեղ՝ մարդկանց վիրավորելու համար: Այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասել, դրա առիթը չկա, և մենք թույլ չենք տալու նման բան արտահայտել»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն

20:40 30.06.2025

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները այս բոլոր տարիներին որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – երկուշաբթի օրը լրագրողներին […] ...

BACK_TO_TOP