Թվային նմանակները փող են հանում հայ օգտատերերի հաշիվներից. Որո՞նք են խուսափելու ճանապարհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Թվային նմանակները փող են հանում հայ օգտատերերի հաշիվներից. Որո՞նք են խուսափելու ճանապարհները

12:37 18.04.2019

Այս տարվա փետրվարին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է ստվերային Genesis համացանցային խանութը, որտեղ վաճառվում են գողացված ավելի քան 60 հազար թվային անձինք՝ ԱՄՆ 5-200 դոլար արժեքով, այդ թվում՝ նաև Հայաստանում ժողովրդականություն վայելող համացանցային խանութների և վճարային ծառայությունների օգտատերերի մուտքանուններ և գաղտնաբառեր։  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ, այս այդ տվյալներին տիրապետելով՝ չարագործները հեշտությամբ կարող են շրջանցել առցանց-խարդախության դեմ պայքարի միջոցները, առանց կոտրելու ներթափանցել իրական օգտատերերի հաշիվներ և իրականացնել գործարքներ, որոնք չեն հարուցի բանկի կասկածը։

Սովորաբար, երբ հաճախորդը մուտքագրում է առցանց գործարքների իրականացման համար անհրաժեշտ տվյալները, համակարգը ոչ միայն ստուգում է դրանց ճշտությունը, այլև համադրում է դրանք ունիկալ պրոֆիլի հետ, որպեսզի հավաստիանա, որ գործ ունի այդ տվյալների իսկական տիրոջ հետ։ Կախված նրանից, թե որքանով են համընկնում տվյալները, գործարքները հավանության են արժանացնում, չեղարկում կամ ուղարկում են հետագա վերլուծության։  Թվային անձը ոչ միայն թվային հետք է, որը մարդը թողնում է վճարումների համար օգտագործվող սարքերում և բրաուզերներում (տվյալներ էկրանի և օպերացիոն համակարգի, ժամային գոտու, սերվեր բրաուզերի ուղարկած գլխագրերի, տեղադրված պլագինների, պատուհանի չափի և այլնի մասին), այլև տվյալներ, որոնք հավաքվում են ընդլայնված վերլուծության և մեքենայական ուսուցման ալգորիթմների, այդ թվում՝  cookie ֆայլերի և օգտատիրոջ թվային սովորությունների հիման վրա։

Թվային անձին կարող են գողանալ, ինչպես նաև զրոյից ստեղծել հատուկ գործիքների միջոցով։ Ինչպես ցույց է տվել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը, չարագործներն արդեն ակտիվորեն օգտագործում են այդ մեթոդները ֆինանսական խարդախությունից պաշտպանության լուծումները շրջանցելու համար։ Ընկերության փորձագետները հայտնաբերել են ոչ միայն ընդհատակյա Genesis համացանցային խանութը, այլև թվային հետքի ներկառուցված գեներատորով Tenebris բրաուզերը։ Այն օգտագործելով՝ չարագործները վերարտադրում են բրաուզերում և  պրոքսի-սերվերի վրա օգտատիրոջ ցանցային ակտիվությունը, իսկ այնուհետև գողացված մուտքանվան և գաղտնաբառի միջոցով մտնում նրա հաշվեգիր և առցանց գործարքներ կատարում նրա անունից։

«Մենք տեսնում ենք, որ այլոց վճարային քարտերով կատարվող խարդախության դեպքերը գնալով շատանում են։ Ֆինանսական կազմակերպություններն ակտիվորեն ներդրումներ են կատարում դրանց դեմ պայքարի միջոցներում, սակայն որոշելը, որ թվային պրոֆիլը գողացվել է և օգտագործվել չարագործների կողմից, շատ դժվար է։ Այդ սպառնալիքի տարածումը կանխելու համար պետք է վերացնել նման սև շուկաները։ Ահա թե ինչու ենք մենք աշխարհով մեկ իրավապահ մարմիններին կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել այդ հիմնախնդրի վրա և միանալ դրա դեմ պայքարին»,- նշում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ավագ հակավիրուսային փորձագետ Սերգեյ Լոժկինը։

Որպես ֆինանսական խարդախության դեմ պայքարի միջոց «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս.

  • կատարել բազմագործոն իրավազորում (authentication) անձի իսկության հաստատման յուրաքանչյուր փուլում;
  • ներդնել անձի իսկության հաստատման լրացուցիչ գործիքներ, օրինակ, ստուգել կենսաչափական տվյալները;
  • օգտագործել օգտատերերի վարքի ուսումնասիրության ամենաառաջավոր վերլուծական գործիքները;
  • լրացնել SIEM լուծումը և անվտանգության հսկողության այլ համակարգերը մշտապես թարմացվող սպառնալիքների մասին հոսքերով՝ կիբեռռիսկերի մասին առավել արդիական տեղեկատվությանը հասանելիություն ստանալու և հնարավոր գրոհներին պատրաստ լինելու համար։

Այդ սպառնալիքի մասին ավելին կարելի է իմանալ https://securelist.com/digital-doppelgangers/90378/ կայքում։ Հարցերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել +374 10 58 26 20 հեռախոսահամարով՝ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

BACK_TO_TOP