12:47 18.04.2019
ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գազի գնի խնդրին.
«Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են: Ձևավորված են որոշակի առաջարկներ, և մենք պետք է քննարկենք ռուսական «Գազպրոմի» հետ: Թե դա երբ և ինչ ժամկետում կլինի, չեմ կարող ասել»:
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ գործընթացը երկարաձգվում է, քանի որ խոսքը վերաբերում է բարդ հաշվարկներին: Նա նշեց, որ 2019 թ-ի հունվարի մեկից այն սահմանափակումները, որոնք կային միջպետական համաձայնագրով, այլևս չկան:
Նա վստահեցրեց, որ այն գինը, որը կհաշվարկվի, կլինի արդարացի և տնտեսապես հիմնավորված, թեև չի բացառում, որ նույնիսկ այդ դեպքում կարող է սոցիալական առումով դժվարություն առաջանալ:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ պետք չէ մասնագիտական կառույցի հաշվարկները կապել սոցիալական դժգոհության հետ:
«Ես ասել էի, որ գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ց: Քանի դեռ սպառողների սակագները չեն բարձրանում, ապա այդ տարբերությունը վճարվում է ընկերության կողմից: Ես ասում եմ, որ վերանան այն կասկածները, թե պարտքեր են կուտակվում: Գազի հարցում պետության կողմից որևիցե պարտք չի կուտակվում և չի կարող կուտակվել»:
ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալը հավելեց, որ ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթացներ, որոնց արդյունքում կարող են կրճատվել նաև գազի տեսուչներ:
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ մինչև 2019 թ-ի հունվարի 1-ը ՀՀ և ՌԴ-ի մեջ գործող միջպետական համաձայնագրերի մեջ կային որոշակի սահմանափակումներ և այդ պատճառով շատ փոփոխություններ հնարավոր չէր անել:
«Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ հայ-ռուսական միջակառավարական նիստ և այնտեղ ձեռք բերվեց համաձայնություն, որ մինչ հուլիսի 1-ը կներկայացվի սահմանին գազի գնի մեխանիզմներ սահմանող նախագիծ և որոշակի հստակություն կմտցվի, իսկ համաձայնագիրը կլինի առնվազն հնգամյա»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...