Հայաստանը շուտով կունենա «խելացի» անասնագոմեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայաստանը շուտով կունենա «խելացի» անասնագոմեր

13:56 18.04.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց նաև ՀՀ կառավարության 2019-ի ապրիլի 4-ին 369լ որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդ նախագծի` նախատեսվում է փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցում և  նպաստավոր պայմանների ստեղծում այն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցում է իրականացվում ագրարային ոլորտում: Զեկույցով հանդես եկող գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ պայմաններն ավելի են բարելավվել.

«Նախորդ անգամ արդեն քննարկվել են ընդհանուր չափորոշիչները՝ cash back-երը, որը գրանտի 50 տոկոսն էր, իսկ սահմանամերձ գյուղերում ապրող կամ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար 70 տոկոսն էր: Հիմա մենք այս 70 տոկոսի մեջ ավելացնում ենք նաև ագրարային ոլորտում կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին, Ագրարայինի ռեկտորի հետ արդեն պայմանավորվել ենք՝ նախատեսվում է Բալահովիտում 2 նմանատիպ անասնաշենք կառուցել, որ սովորեցնենք դասախոսներին, թե ինչպես է պետք սովորեցնել ուսանողներին: Կտանք նաև արհեստական սերմնավորման և այլ գործիքներ` հագեցնելով կրթական հաստատությունը: Այլ քոլեջներ, բուհեր եթե կլինեն, կարող են իրենք էլ օգտվել այս ծրագրից»:

Վարչապետը հստակեցրեց, արդյո՞ք ճիշտ է, որ ակտիվությունը բարձր է, այս ծրագրով հետաքրքրվողները` նախատեսածից շատ, Գևորգյանը հաստատեց՝ նախատեսածից բարձր է 10 տոկոսով:

«Ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, թե քանի այց ու քանի դիմում է եղել: Արդեն 3 անասնաշենքի տիպային նախագծերն ունենք, սրանք նախագծողի կողմից նվեր է, մյուս 3-ի համար էլ դրամաշնորհային միջոց ենք վերցնելու և այս ամենն անվճար կտրամադրենք գյուղացիական տնտեսություններին: Թե՛ կադաստրի, թե՛ քաղշինի մեր գործընկերները շատ արագ օժանդակեցին՝ հարթելով ընթացիկ խնդիրները՝ շինթույլտվություն և այլն»:

Վարչապետն արձագանքեց, որ հարկման պոտենցիալ ստեղծելու և հետո միայն հարկման մասին մտածելու վերաբերյալ իրենց նախորդ որոշումը ճիշտ էր, բայց այս խնդրի շուրջ մտահոգություն ուներ բնապահպանության նախարարը.

«Հարցը պահանջարկին է վերաբերում, քանի որ ոչ միայն գյուղատնտեսական ծրագրերով, այլև առողջապահական աջակցման ծրագրերով պետությունը պարտավորությունների մի շատ լայն շղթա է վերցնում: Ամեն ինչ լավ ու հրաշալի է, քանի դեռ բյուջեի գումարներն ունենք: Բայց քանի որ յուրաքանչյուր, նույնիսկ ոչ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար, որը 70 տոկոս կարող է պետությունից գումար հետ ստանալ, այս ոլորտը անմիջապես դառնում է լավ ներդրման տեղ: Եվ, հետևաբար, այս ծավալների դեպքում արդյոք 1-2 ամիս հետո չի ստեղծվի մի իրավիճակ, երբ պետությունը չի կարողանա բավարարել այն պարտավորությունները, որոնք վերցրել է տարբեր ծրագրեր սուբսիդավորելու և աջակցելու համար»:

Բնապահպանության նախարարի մտահոգությունը չէր կիսում Գեղամ Գևորգյանը` նշելով, որ նախկինում մշտապես կառավարությունը չի կարողացել սպառել իրեն հատկացված գումարները: Բերեց նաև նախորդ տարվա օրինակը՝ 3 մլրդ-ի վերադարձ էր եղել: Նաև ավելացրեց` բանակցային գործընթացներ են սկսել, որ վարկեր ստանան, բայց պայմանով. այդ վարկերը ոչ թե պետությանն են տալիս՝ այդպիսով ավելացնելով պետության արտաքին պարտքը, այլ կազմակերպությանը, որ այդ փողը տեղաբաշխի առևտրային բանկերի միջև:

Վարչապետը ևս ուներ մտահոգություն առ այն, որ եթե այսօր ունեն 90.000լ  բարձր որակի կաթի դեֆիցիտ, արդյո՞ք հնարավոր է այնքան արտադրվի, որ առաջարկը պահանջարկից շատ լինի, չնայած արտահանման ծրագրերն իրենց ռազմավարության մի մասն են:

Տիգրան Ավինյանն ավելացրեց, որ այս պահին, գնահատելով այսօրվա պահանջարկը, նույնիսկ այս մեծ հետաքրքրություն առաջացրած ծրագրով, ամբողջ պահանջարկը բավարարել դեռ հնարավոր չէ, որովհետև այսօր ՀՀ-ում ընդամենը 1 գործարան կարող է սպառել ամբողջ առաջարկը:

Մինչ քվեարկությունը ճշտվեցին նաև իրավական հարցերը, և որոշումն ընդունվեց միաձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP