16:52 18.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին բռնկված հրդեհի ժամանակ տիեզերքից լուսանկար է արվել: Լուսանկարը հրապարակվել է ԵՄ` տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող Copernicus ծրագրի Twitter-ի էջում:
Լուսանկարի նկարագրության մեջ նշվում է, որ պատկերը ներկայացրել է ամերիկյան Planet Labs ընկերությունը, որը փոքր արբանյակներ է ստեղծում՝ տիեզերքի ուսումասիրության համար:
Copernicus-ը նաև հրապարակել է տաճարի` մինչև հրդեհն արված լուսանկարը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 15-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել: Տաճարի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 մարդ, ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո կրակը հաջողվել էր մարել։
Այն լիովին ոչնչացրել էր տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հրդեհի ժամանակ տաճարից հասցրել էին դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել էր Հիսուսի գլխին: Կարճ ժամանակ անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Եվրոպական խորհրդարանում դրամահավաքի մասին:
Գումարներ էին հատկացվել նաև բազմաթիվ բարերարների ու մեծահարուստների կողմից: Տարբեր երկրների ղեկավարներ իրենց ցավակցությունն էին հայտնել համաշխարհային նշանակության պատմամշակութային կոթողի ու համաշխարհային նշանակության ճարտարապետության ավերման առթիվ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես դեպքի առթիվ իր ափսոսանքն էր հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Ֆրանսիայի նախագահն ավելի ուշ հայտարարել էր, որ տաճարի ամբողջական վերականգնումը հնարավոր կլինի իրականացնել 5-6 տարում: Այս ամբողջ ընթացքում տաճարը փակ կմնա:
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...
17:40 06.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասինԻսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...
17:20 06.07.2025
Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմՄոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...