17:42 18.04.2019
«Ես, իհարկե, զգացված եմ, որ Ծառուկյանը համեստ անձիս կենսագրությանը փորձել է ծանոթանալ, բայց ով ներկայացրել է իրեն իմ կենսագրությունը, ուղղակի սխալ է ներկայացրել: Էնտեղ տվյալները շատ սխալ են ներկայացված: Ես «Հայկական ժամանակում» ոչ թե 10, այլ 15 եմ աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել: Եթե նկատի ունեն, որ ես իմ լրագրողական գործունեությունը մեկ կամ երկու ամսով ընդհատել եմ, ապա ասեմ, որ դա պայմանավորված է եղել անձնական հանգամանքներով»,- «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսպես է պատասխանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրեն բազմիցս աշխատանքից ազատել են:
Հովակիմյանն ափսոսում է, որ Ծառուկյանին իր մասին սխալ են զեկուցել: Պատգամավորը նաև հավելել է, որ հպարտ է, որ երկար տարիներ աշխատել է որպես լրագրող:
ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ բանավեճին անդրադառնալով` Հովակիմյանը նշել է, որ ինքն ընդամենը փաստն է արձանագրել և միտում չի ունեցել ենթատեքստով ինչ-որ մեկի անունը տալու:
«Էն, ինչ ասվել է դահլիճում, այնտեղ էլ տրվել է պատասխանը: Բանավեճը դահլիճից դուրս շարունակելը ճիշտ չեմ համարում»,- ասել է Հովակիմյանը և հավելել, որ իր կենսագրությունում ոչ մի «մութ ու գաղտնի անկյուն» չունի, բոլորը կարող են հետազոտել:
Ավելի վաղ հայտնել էինք` այսօր առավոտյան ԱԺ-ում բավական թեժ վիճակ էր ստեղծվել. Վահագն Հովակիմյանը խորհրդարանում արձագանքել էր «Բարգավաճ Հայաստան»-ի քննադատությանը:
Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել էր Հովակիմյանի դիտարկմանը, թե ինքն ԱԺ-ում քիչ է ելույթ ունեցել:
«Եթե նայելով տվյալ բանը ասած մարդուն, որ ինքը իրական կյանքում ոչ մի բան չի արել և 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է որպես հասարակ լրագրող և 18 անգամ էլ գործից հանել են, այդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյան անունը ասելու: Նա համեմատական կարգով պետք է նայի, թե ում մասին է խոսում, ու Ծառուկյանը ինչ է արել: Չեմ ուզում խոսել այս մասին, ժողովուրդը գործ է ուզում, ոչ թե դատարկ-դատարկ խոսել»:
Գագիկ Ծառուկյանը ասել էր` եթե իր աշխատաոճի առնվազն 3 տոկոսը ցանկացած պատգամավոր կատարած լիներ, ապա մեր երկիրը կզարգանար:
Մանրամասները` տեսանյութում:
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:49 30.04.2025
Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...
23:43 30.04.2025
Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստիԱպրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար […] ...