17:02 18.04.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հարցերը վերաբերում էին վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե Դավիթ Սանասարյանը ներքաշված է կոռուպցիոն գործերում:
«Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել: Ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, և հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ: Մի բան հասկանում եմ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից, այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որ էմոցիոնալ շարժվելով պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ վարչապետին։ Ես վստահում եմ, որ չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետն իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել, ես էս պահին բացառում եմ։ Թե որ մարմիններն ինչ կուզենան առհասարակ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորել օրենքի շրջանակներում, իհարկե, և այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ մաքուր մարդ լինի, սկզբունքային մարդ լինի, երբևիցե որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի։ Ինքս իմ վստահ ու խիզախ քայլերի համար հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում, հիմա էլ չեմ վախենում, որովհետև ես բացառում եմ, որ ես երբևիցե կարող եմ կոռուպցիայի մեջ լինեմ»։
Նա նաև նշեց, որ այս թեմայի մասին վարչապետի հետ ունեցել է առանձնազրույց, իսկ թե ինչ են խոսել, չմանրամասնեց՝ նշելով.
«Եթե վարչապետը որևէ վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, էդ վայրկյանին վարչապետը ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից: Եթե ես որևիցե վայրկյան չվստահեմ երկրի վարչապետին, ես ինքս դիմում կգրեմ ու դուրս կգամ: Բայց նման վստահության խնդիր չկա, կա իրավական պրոցես, հետևում ենք էս ամեն ինչին»։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...