Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա. Դավիթ Սանասարյան

18:17 18.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա, բայց անուններ չտվեց:

«Ջրի կորուստները նորմայից ավել են եղել, թաքնված հողեր են եղել: Տարբեր գյուղերում հայտնաբերել ենք մեծ քանակի՝ հեկտարներով հողեր, որոնք թաքցված են եղել: Չհիմնավորված պարտքեր են եղել, այսինքն` չեն մատակարարել գյուղացիներին, բայց պարտքեր են կուտակվել: Իսկ նպատակը հետևյալ մեխանիզմն է. երբ եկել է ընտրության ժամանակները, պարտքերը ջրվել են: Մեծ հզորության շարժիչների փոխարեն մուտքագրվել են փոքր հզորության շարժիչներ՝ ցույց տալու համար, որ իբր ջրի քիչ ծախս են անում: Խոսքը Արմավիր և Էջմիածին տարածքների մասին է: Այս գործն արդեն դատախազությունում է: Կան նաև էլեկտրաէներգիայի չհիմնավորված ծախսեր: Այս առումով դեպքերը բազմաթիվ են, համակարգային բնույթ են կրում»,- տեղեկացրեց նա։

Սանասարյանը նաև նշեց, որ իր բնականոն աշխատանքը շարունակվում է, բայց եթե հասկանա, որ կխոչընդոտի իր դեմ ուղղված քրեական գործին, կգնա արձակուրդ կամ այդ հարցով կդիմի վարչապետին, քանի որ դա օրենքի շահից է բխելու՝ վստահեցնելով, որ նոր Հայաստանում, անկախ պաշտոններից, եթե կան հարցեր, այդ հարցերը պետք է քննվեն:

«Ես չեմ կարող կոռուպցիոն որևէ գործարքների մեջ լինել, չի կարող որևէ ապացույց լինել: Դա նույնն է, որ ինձ մեղադրեն 100 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ»։

Սանասարյանը շատ հարցերի չկարողացավ պատասխանել` նշելով, որ պատասխանելու ցանկությունը մեծ է, բայց չի կարող,  քանի որ նախաքննությունը ընթացքի մեջ է:

Հարցին` արդյո՞ք ԱԱԾ-ում նախատեսվում են ստուգումներ, թե՞ ոչ, Սանասարյանը հստակ չպատասխանեց, բայց նշեց` ցանկացած պետական մարմնում ցանկացած վայրկյանի պետական վերահսկողությունը կարող է ներկայություն ապահովել:

Սանասարյանը նաև վստահեցրեց, որ ոչ մի քրեական գործ, ուղղված իրեն կամ իր ընտանիքին, չի կարող իրեն կաշկանդել.

«Որևիցե պաշտոն ինձ չի կարող հետ պահել իմ պայքարից: Կպաշտոնավարե՞մ, թե՞ ոչ, ես իմ գործունեությունը շարունակելու եմ: Նոր Հայաստանի համար պայքարն ավարտված չի: Մենք էսօր էլ օր ու գիշեր պայքարում ենք: Էս պահին էլ տարբեր պաշտոնյաներ անում են հների սխալները»։

Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ լարված հարաբերություններ ունենալու լուրերին ի պատասխան` հիշեցրեց՝ քիչ առաջ լրագրողների ներկայությամբ ժպիտով իրար բարևել են, նման բան չկա: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած հարաբերությունների մասին հարցին պատասխանեց հակիրճ` հարաբերություններն աշխատանքային են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP