13:14 19.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո հայտարարեց՝ կուզեր, որ նա ավելի երկար խոսի, քանի որ իր հարցերին անդրադարձ չեղավ: Ապա դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին, ով հայտարարել էր, թե խորհրդարանում շահերի բախում կա, խոստացել էր անուններ բացահայտել, նշեց.
«Հույսս մնաց պարոն Մարուքյանը, որ անձնական շահերը բացահայտի, կխնդրեմ՝ իմ շահերն էլ բացահայտի»:
Թունյանը, խոսելով որակի մասին, ասաց՝ դա ամենակարևոր կետերից է, ապա նշեց՝ այսօր խնդիր կա, որ թե´ ներկրվող, թե´ արտադրվող ցեմենտի որակը հստակ ստուգվի. շինարարները մի բան են ասում, արտադրողները՝ մեկ այլ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին Թունյանը հարց ուղղեց.
«Դուք ի՞նչ հեռախոս ունեք, արտասահմանյա՞ն, թե՞ տեղական: Որ ասում եք՝ տեղական արտադրողը միանշանակ պետք է խրախուսվի, ճիշտ է, բացի «միանշանակ»-ից, որովհետև այդ դեպքում Դուք պետք է «Արմֆոն» բռնեիք: Ես ձեզ համար կճարեմ»:
Նա նշեց՝ եթե տեղական արտադրանքը թեկուզ հարաբերական մրցունակություն ունի, այդ բոլոր հարցերը մանրամասն պետք է քննարկել: Պատգամավորը նաև բարեկամական խորհուրդ տվեց «Բարգավաճ Հայաստան»-ի իր գործընկերներին:
«Որ ասում եք՝ պարոն Ծառուկյանը 50 հազարը իջեցրեց 40 հազարի, դուք անուղղակիորեն նրա կարգավիճակը փոխում եք գործարարի, իսկ գործարարը չի կարող պատգամավորական գործունեությամբ զբաղվել: Խնդրո´ւմ եմ, տենց վատություն մի´ արեք պարոն Ծառուկյանին: Այս ամենի միակ էֆեկտը եղավ, որ բոլորս հասկացանք՝ կլինկերը ինչ է, ես, օրինակ, գիտեի՝ ՀՆԱ-ի դեֆլյատորն ինչ է»,- ասաց նա:
Թունյանը նշեց՝ իրենց բոլորի նպատակը նույնն է, նպատակին հասնելու ճանապարհներն են տարբեր տեսնում:
«Պարո´ն Մարուքյան, Դուք, որ ներկայացրիք այս ամենը, երեք կողմերի բաժանեցիք՝ կառավարություն-ԱԺ, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», դուրս եկավ, որ բոլորս չգիտեմ ինչով ենք զբաղված, միակ ճիշտ ճանապարհը Դուք գիտեք: Ստացվում է՝ ճիշտ ճանապարհը գիտեք, կխնդրեմ՝ մի տարբերակ բերեք, քննարկենք: Մենք կփորձենք մեր ուժերով այդ ճանապարհը գտնել: Չի կարելի զուտ դեմ լինելու համար դեմ լինել: Ասում ենք՝ այս պահին սա է պետք, որ ոչ մեկը չտուժի, եթե գտնում եք, որ դեմ քվեարկելով ավելի օգուտ է լինելու, դեմ քվեարկեք, ձեր խնդիրն է»,- ասաց նա:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...