14:39 19.04.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչներն ասել են, որ չնայած համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականին` իրենք շարունակում են բողոքի ակցիաները, քանի որ համայնքապետի հրաժարականը պահանջողներից մեկը` Հրայր Պողոսյանը, կալանքի տակ է: Բնակիչները պահանջում են ազատ արձակել Պողոսյանին:
«Այն բոլոր մեղադրանքները, որոնք մեղսագրվել են Հրայր Պողոսյանին, իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Քաղաքացիներից, ովքեր ընդհանրապես կապ չունեն Հրայր Պողոսյանի հետ, մասնավորապես՝ ամբուլատոր բուժքույրը հայտարարեց, որ ինքը դեպքի վայրում է եղել, տեսել է, թե ինչպես է Հրայր Պողոսյանն օգնություն ցուցաբերում օպերատորին, այսինքն` գյուղապետի բարեկամին: Նույնիսկ մատները մտցրել է բերանի մեջ, լեզուն է քաշել, որպեսզի մարդը շնչահեղձ չլինի: Քիչ չէ, առաջին օգնությունը մարդը ցուցաբերել է, քիչ չէ` էդ մարդու հորը ծեծել, խաբել են, կոպիտ ասած, սելը չի ճռռում, սելվորն է ճռում»,- ասել է իրավաբան Հայկազ Մակարյանը:
Հայկազ Մակարյանը նաև պնդել է, որ քննչական եզրակացությունը նայելուց հետո ապշել է: Ըստ իրավաբանի՝ խայտառակ, ոչ իրավաչափ փաստեր են բերված գործում: Հաշվի չեն առնվել ականատեսների, վկաների ասածներն ու հայտարարությունները, փոխարենը, հաշվի է առնվել այնպիսի մի բան, որը իրականության հետ աղերս չունի։
«Ասում են` տեղի է ունեցել կրակոց, որը եղել է անհրաժեշտ պաշտպանություն: Երբ Հրայր Պողոսյանը տեսել է, որ իր հայրն արնաշաղախ դեմքով ընկել է, սիրելի´ հայրենակիցներ, ցանկացած գիտակից անհատ ի՞նչ կաներ առաջին հերթին, կպաշտպաներ իր հորը չէ՞, եթե էդ մարդը պաշտպանել է հորը և փորձել է պատիվ պահանջել գյուղապետից և մյուս մյուսներից, մի՞թե դա քրեորեն հետապնդելի արարք է»,- հավելել է Մակարյանը:
Ըստ իրավաբանի՝ աբսուրդ է նաև այն հանգամանքը, որ համագյուղացիների վրա կրակողը՝ համայնքապետի թոռը, ստորագրությամբ ազատության մեջ է, բայց իր հորը պաշտպանողը՝ կալանավորված:
Զարթոնքցիները պնդում են, որ Հրայր Պողոսյանը կա´մ գրավով, կա´մ ստորագրության դիմաց պետք է ազատ արձակվի մինչև դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Հրայր Պողոսյանին մեղադրում են Զարթոնքի միջնակարգ դպրոցի պահակին ու համակարգչային օպերատորին հարվածելու մեջ: Դպրոցի միջադեպը նախորդել է այն կրակոցներին, որոնք հնչել են համայնքում ապրիլի 13-ին: Զարթոնքցիները պնդել են, որ Հրայր Պողոսյանը ոչ միայն չի վնասել, այլև օգնել է համակարգչային օպերատորին, մինչև անգամ հիվանդանոց է ուղեկցել:
Հրայր Պողոսյանն ապրիլի 13-ին Զարթոնքում ծեծի ենթարկված Վարդևան Պողոսյանի որդին է: Պողոսյաններն ու նախկին համայնքապետի դուստրը, որը նաև միջնակարգ դպրոցի տնօրենն է, հարևաններ են:
21:34 30.06.2025
Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...
20:54 30.06.2025
Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելուՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...