00:11 20.04.2019
Ապրիլի 24-ին ընդառաջ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից, թե ինչ միջոցառումներ է կազմակերպելու թանգարանը:
Թանգարանի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլի 23-ին բացվելու է ցուցադրություն, որը նվիրված կլինի Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին, այն կտևի մինչև օգոստոսի կեսերը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ հյուրեր ներկա կլինեն թանգարանի կազմակերպած միջոցառմանը, և այս տարի տեղի կունենա՞ արդյոք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների վերամշակման գործընթացը, Հարություն Մարությանը պատասխանեց.
«Ծաղկահավաք լինելու է, մի քանի կազմակերպություններ դիմել են, և ապրիլի 24-ից հետո ծաղկահավաքն արվելու է, իսկ հյուրերի մասով նշեմ, որ մեր դռները բոլորի առջև բաց են, թանգարանը հատուկ հյուրեր չի հրավիրում»:
Ցուցադրության հեղինակ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է ցուցահանդեսի առանձնահատկությունները.
«Բացումը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Ցուցադրությունը նվիրված է մեծ մտավորականների 150-ամյա հոբելյանին: Ցուցադրության նպատակը Հայոց Ցեղասպանության հետ Թումանյանի և Կոմիտաս ունեցած առնչության հռչակումն է: Ցուցահանդեսը երկլեզու է՝ անգլերեն, հայերեն, կազմված է 8 խորագրերից: Դրանում ներառված են ոչ միայն Հայոց Ցեղասպանության թանգարան-իսնտիտուտի ֆոնդերում պահվող նյութերը, այլև նյութեր կան Չարենցի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, նաև Հայաստանի պատմության թանգարանից կան հետաքրքիր նմուշներ»:
Նա նշեց, որ ցուցահանդեսը ,ընդհանուր առմամբ, փաստավավերագրական է, և դրանում կան բացառիկ նյութեր, օրինակ ՝ 1915 թ․-ի ապրիլի 24 -ին Չանկրի աքսորված ու սպանված մտավորականներից մեկի՝ Վարդերես Աթանեսյանի աքսորի ընթացքում պատրաստված ուլունքաշար համրիչը, որը բաղկացած է 99 հատիկից: Մեկ այլ բացառիկ օրինակ է Բիթլիսում բնակվող Աղավնի Մկրտչյանի հուշերի տեսաձայնագրությունից մի փոքր հատված, որտեղ նշվում է, թե ինչպես էր Հովհաննես Թումանյանը գաղթականներին օգնություն ցուցաբերում:
Սեդա Պարսամյանը նշեց, որ Կոմիտասի անավարտ «Անուշ» օպերայից հատվածներ են հնչելու Արաքս Մանսուրյանի կատարմամբ, այդ երաժշտությունը ուղեկցվելու է ողջ ցուցահանդեսի ընթացքում:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...